Ինդոնեզիայի առնվազն 500 քաղաքացի վերջին տարիներին մեկնել է Իրաք և Սիրիա, որպեսզի անդամակցի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին գրում է Jakarta Globe թերթը՝ վկայակոչելով փորձագետների տվյալները:
Իրավապահ մարմինները կարողացել են կանխել Ինդոնեզիայի տասնյակ քաղաքացիների մեկնումը Մերձավոր Արևելք, որոնք ևս մտադրություն են ունեցել ծայրահեղականների կողմից մասնակցել մարտական գործողություններին: Հակամարտությունների քաղաքականության վերլուծության ինդոնեզիական ինստիտուտի ղեկավար Սիդնի Ջոնսի կարծիքով՝ իշխանությունները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն անչափահասներին, որոնք ծնողների հետ վերադառնում են Սիրիայից կամ փորձում են հասնել ԴԱԻՇ-ին:
«Բացառված չէ, որ արդեն հարյուրավոր երեխաներ և դեռահասներ գտնվում են ծայրահեղ գաղափարախոսության ազդեցության ներքո»,-նշել է փորձագետը: