Tuesday, 16 04 2024
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում
Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում
Ինժեներական քաղաքը պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը. ԲՏԱ նախարար

Սերժ Սարգսյանի «լուսավոր» Հայաստանի թշվառությունը

Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ թղթերով մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Հայաստանը Սահմանադրությամբ ամենաժողովրդավարական երկրներից մեկն է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև նույնիսկ Եվրոպայում: Թղթով ամեն ինչ կարգին է, նույնիսկ՝ արտակարգ, սակայն վիրտուալի ստվերում միանգամայն այլ՝ դառն իրականությունն է՝ եվրասիական անձնակենտրոն պրիմիտիվ համակարգով, որում բոլորն ու ամեն ինչ ստորադասված են մեկ մարդու քաղաքական ամբիցիաներին ու քմահաճույքներին:

Թղթով Հայաստանում հայտարարված է «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն», իսկ սա նշանակում է, որ իրականում հենց կոռուպցիան է մեր պետական մարմինների, քաղաքական, հանրային կյանքի «շարժիչ» ուժը: Կոռուպցիան Հայաստանում ոչ միայն չի հալածվում, այլև դարձել է պետական կառույցների ձևավորման և գործունեության հիմնական սխեման, «գաղափարախոսությունը»: Հայաստանը մոտեցել է վտանգավոր մի եզրագծի, որում գրեթե նույնականացված են պետական և կոռուպցիոն բուրգերը:

Թղթերով Հայաստանում ամեն բան կարգին է, և մեր երկիրն առաջնորդվում է «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա» խոսուն բանաձևով: Իրական կյանքում՝ բավական է նայել միայն նորընտիր խորհրդարանի կազմին՝ հասկանալու համար, որ Հայաստանի իշխանության վերնախավում հայտնվել են մարդիկ, որոնց առաջխաղացման հիմքում միայն փողն է ու հարկադրանքը, ինչի շնորհիվ երկու ամիս առաջ նրանք խիստ «պատմական» հաղթանակ են տարել հենց պրոֆեսիոնալիզմի և ազնվության դեմ:

Երբ Հայաստանում բարձր մակարդակով պատերազմի նոր փուլ է հայտարարվում անարդարությանը, ապա մնում է ենթադրել, որ «թղթային» Հայաստանի ստվերում խրախուսվելու են զոռբայությունը, ուժի ֆետիշացումը, թույլին և խեղճին ճնշելու «մշակույթը»: Պետք է ուշադիր լսել երկրի նախագահի, վարչապետի «լուսավոր» ելույթները՝ հասկանալու համար, թե իրականում ինչպիսի անելանելի խավարում է հայտնվել Հայաստանը: «Թղթային, կարգախոսային» Հայաստանի ղեկավարները սպանում են իրական Հայաստանը, որը դարձել է անարդարության, մարտնչող տգիտության և կոռուպցիայի խորհրդանիշ:

Սերժ Սարգսյանի նկարագրած «չորս միլիոնանոց» Հայաստանի ստվերում իրական, դատարկվող հայրենիքն է՝ արդարության ու հացի կարոտ մարդկացով, ովքեր դառնությամբ բռնել են ղարիբության ճանապարհը: Վարչապետի խոստացած ներդրումային փուչիկն իրական կյանքում դառնալու է աղքատության և արտագաղթի նոր, պերճախոս թվեր:

«Արքունական Հայաստանը» բառի իսկական իմաստով օկուպացրել է Հայաստանը՝ կոռուպցիայի, տգիտության, անարդարության «թագավորությամբ»: Հայաստանի այսօրվա իրավիճակը հար և նման է Ռուսոյի նկարագրած 18-րդ դարավերջի ֆրանսիական իրականությանը: Այն տարբերությամբ, որ Հայաստանում հեղափոխություն անող էլ չկա, որովհետև նույնիսկ հեղափոխություն անելու իրավունքն «արքունիքի» կողմից մենաշնորհված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում