Wednesday, 24 04 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

Արման Սահակյանի հետընտրական «պարգևատրումները». «Ֆազի» եղբոր կինը տնօրեն է դարձել

Աջափնյակ վարչական շրջանում հետընտրական պարգևատրումները շարունակվում են։ Շուրջ 18.000 քվե ստացած ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն, ինչպես հայտնի է, հրաժարվեց պատգամավորական մանդատից՝ վերադառնալով իր նախկին պաշտոնին, բայց այդքան ջանք ու եռանդ հո միայն նախկին պաշտոնին մնալու համար չէր ծախսել։ 18.000 քվեն փաստորեն Աջափնյակի բնակիչների «քթից է բերվելու»։

Արդեն գրել էինք, որ վերջինիս կինը՝ Սեդա Հակոբյանը, որն այժմ Աջափնյակի թիվ 38 մանկապարտեզի տնօրենն է, առաջիկայում նշանակվելու է Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն՝ նախկին տնօրեն Գրիգոր Սաֆարյանն էլ «կամավոր» անցնելու է թոշակի։ Իսկ 38 մանկապարտեզի տնօրենի թափուր պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Գալուստ Սահակյանի մյուս հարսը՝ Տիգրան Սահակյանի կինը, որն ի դեպ ևս մանկավարժի կրթություն չունի։

Գրել էինք նաև, որ Սահակյանները իրենց թիմակից «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբորը՝ նախկինում ԲՀԿ, իսկ այժմ էլ ՀՀԿ ավագանու անդամ Գրիգոր Գրիգորյանին խոստացել են Աջափնյակի թաղապետի պաշտոնը։ Վերջինս թե՛ խորհրդարանական, և թե՛ Երևանի ավագանու ընտրություններում ջանք ու եռանդ չի խնայել ՀՀԿ-ի օգտին ցանկալի ձայներ հավաքելու համար։ Գրիգորյանի կինն էլ՝ Լուսինե Առաքելյանը դեռ որպես խորհրդարանական ընտրությունների պարգևատրում ստացել էր Աջափնյակի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը։ Վերջինս Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզում անգլերենի ուսուցչուհի է եղել։ Սկզբում որոշել են վերջինիս որպես պարգևատրում նշանակել հենց այդ մանկապարտեզի տնօրեն, սակայն տեղի տնօրեն Աննա Հարությունյանին հեռացնել չի հաջողվել։ Փոխարենը Սահակյանները սահուն կերպով հեռացրել են թիվ 41 մանկապարտեզի տնօրենին, որն ի դեպ Գագիկ Բեգլարյանի մորաքրոջ հարսն է՝ Հայկանուշ Միքայելյանը։ Վերջինս «բյուլետեն » է ձևակերպել՝ արձակուրդ գնացել, այդ ընթացքում ազատվել աշխատանքից։ Միքայելյանն իրեն աշխատանքից ազատելու փաստն այժմ վիճարկում է դատարանում։ «Ինչ ուզում է լինի՝ հետ եմ վերադառնալու»,- նեղ շրջապատում հայտարարել է մանկապարտեզի նախկին տնօրենը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում