ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը մեղադրել է Վաշինգտոնին ահաբեկիչների հետ համերաշխության մեջ՝ բողոքի ակցիայի պատճառով, որն անցկացրել են PKK-ի ներկայացուցիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նա երախտագիտություն է հայտնել Պետդեպի անվտանգության ծառայություններին ձեռնարկված միջոցառումների համար, սակայն նշել է, որ հիասթափեցնող էր Վաշինգտոնի փողոցներում PKK-ի անդամներին և PKK-ի առաջնորդի պատկերով պաստառներ տեսնելը։
«Մենք դա չենք ընկալում որպես խոսքի ազատության արտահայտում։ Դա ահաբեկչության հետ համերաշխության արտահայտություն է»,-ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը, պատասխանելով Քըլըչին, հայտնել է ակցիայի օրինական բնույթի մասին և անվանել այն մարդու իրավունքի դրսևորում։