Քիմ Քարդաշյանի 61-ամյա մայրը` Քրիս Ջենները անանուն նամակ է ստացել թագավորական ընտանիքից, որի ներկայացուցիչները ցանկանում են գնել նրա ձվաբջիջները: Ամերիկուհու խոսքերով` անհայտ երկրպագուները հիանում են Ջենների երեխաներով և համարում են, որ նրա նոր ժառանգը «կդառնա հայտնի ցեղի լավ լրացում», հայտնում է Metro-ն:
Ջենները հայտարարել է, որ անհայտ երկրպագուները խոստանում է նշանակալի գումար գենետիկ նյութի փոխարեն:
Սակայն 6 երեխաների մայրը ասել է, որ վստահ չէ, որ իր ձվաբջիջները արժեք են ներկայացնում, հաշվի առնելուվ տարիքը:
Իսկ բժշկի կարծիքով` Ջենները այնքան ուժ ունի, որ կարող է կրել ևս մեկ երեխա: Այդ նորությունը հարմար է եղել Քիմ Քարդաշյանին, ում բժիշկները խորհուրդ չեն տալիս երեխա ունենալ: Արևմտյան լրագրողները ենթադրում են, որ հնարավոր է Քարդաշյանի երրորդ երեխան կրի նրա մայրը: