Սիրիայի քրդերին զենքի մատակարարման սկսման մասին Վաշինգտոնի որոշումը հանդիսանում է «ռազմավարական սխալ», հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով` ամերիկյան գործընկերները դա անվանում են «մարտավարական որոշում» և «կարճաժամկետ» ակցիա:
«Սակայն, անկեղծ ասած, դա ռազմավարական սխալ է»,- ասել է նա` ելույթ ունենալով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին ամենամյա կոնֆերանսում: