Գերմանիան պատրաստ է համագործակցել Իրանի նոր կառավարության հետ, սակայն ակնկալում է, որ Թեհրանը իրեն պատասխանատու կերպով կդրսևորի տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
«Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի նոր կառավարության հետ, սակայն ակնկալում ենք, որ Իրանը կաջակցի ոչ թե ահաբեկչությանը, այլ խաղաղ քաղաքականությանը»,- ասել է ԳԴՀ ԱԳ նախարարը:
Զիգմար Գաբրիելը նաև նշել է Իրանի կողմից միջուկային ծրագրի համաձայնագրի կատարման անհրաժեշտության մասին: