ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք և Թեհրանին նախազգուշացրել՝ «զգույշ լինել ԱՄՆ-ի հետ», հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունները սկսելուց առաջ: ԱՄՆ նախագահը Իրանին կոչ է արել «շատ զգույշ լինել ԱՄՆ-ի հետ, քանի որ նրանք հրաշալի գործարք են կնքել նախկին վարչակազմի հետ (Բարաք Օբամայի) և պետք է լինեն շնորհակալ»:
ԱՄՆ նախագահի խոսքերով` նա տեսնում է «Իրանի ներկայությունը ամենուրեք Մերձավոր Արևելքում» ինչպես զենքի, այնպես էլ զինվորականների մատակարարման մեջ: