Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիզ Նամազլըի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարության հետ այդ երկրի դեմ ներկայացված 5 նոր բողոքի վերաբերյալ հաղորդակցություն է սկսել:
Այս մասին գրում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
ՄԻԵԴ ներկայացված բոլոր 5 բողոքներն էլ վերաբերում են Ադրբեջանի ոստիկանության և անվտանգության աշխատակիցների կողմից մարդկանց ճնշումների, բռնությունների և խոշտանգումների ենթարկելու դեպքերին:
ՄԻԵԴ-ն այս 5 գործերի վերաբերյալ հարցում է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը և սպասում է պատասխանի: