Wednesday, 24 04 2024
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բոլոր ներքին խնդիրները հարթվել են, մնում է՝ պարոն Ծառուկյանը որոշի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, թիվ 1 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, և նրան հնարավոր է՝ Դուք փոխարինեք խորհրդարանում։ Այդպիսի քննարկումներ եղե՞լ են։

Այս պահի դրությամբ ոչ մի որոշում չկա՝ ինչպես պարոն Ծառուկյանը որոշի, այդպես էլ կլինի։  Նրա ցանկացած որոշում ինձ համար ընդունելի կլինի։ Առայժմ ժամկետն էլ չի լրացել, թող ավարտվի ժամկետը, եթե այդ ընթացքում Արտյոմ Ծառուկյանը  չօգտվի իր դիմումը հետ վերցնելու իր սահմանադրական իրավունքից, և եթե առաջանա իմ իրավունքի պահը՝ պարոն Ծառուկյանն ինձ հետ կքննարկի, և դա ինձ համար կլինի ընդունելի որոշում։

– Այսինքն՝ այս պահի դրությամբ որևէ առաջարկ, քննարկում չի՞ եղել։

– Ոչ, այս պահի դրությամբ ինձ հետ կապված որևէ որոշում չկա։ Պարոն Ծառուկյանի և իմ միջև քննարկում չի եղել։

– Իսկ Դուք ունե՞ք պատգամավոր դառնալու ցանկություն։

– Գիտեք ինչ, եթե ես նման ցանկություն չունենայի առհասարակ, էլ ի՞նչ գործ ունեի նախընտրական ցուցակում։ Բայց ինձ համար ցանկացած աշխատանք, այդ թվում նաև պատգամավորի աշխատանքն ինքնանպատակ չէ. եթե պարոն Ծառուկյանը որոշի, որ ես պետք է լինեմ Ազգային ժողովում, ապա կլինեմ։ Եթե չի որոշի՝ կմնամ կուսակցական։

– Իսկ Ձեր ներքին խնդիրները կուսակցության ներսում տիկին Զոհրաբյանի հետ հարթվե՞լ են։

– Կուսակցության ներսում խնդիրներ չկան։ Տիկին Զոհրաբյանի հետ որոշակի տարաձայնություններ են եղել։ Այսօր մենք անմիջական մեր բանակցություններով, հաշտության համաձայնությամբ մեր վեճը հարթել ենք, դատական վեճը հարթվել է, գործի վարույթը կարճվել է։ Մենք էլ այս պահի դրությամբ մնում ենք որպես կուսակցական գործընկերներ։

– Լավ  հարաբերություններ ունե՞ք հիմա։

– Մենք սովորական կուսակցական գործընկերներ ենք, լավ ու վատը հարաբերական է։ Ի՞նչ է  նշանակում՝ լավ հարաբերություն։ Ես հարգում եմ բոլորին՝ մենք մի քաղաքական թիմում ենք և պարտավոր ենք անձնական ամբիցիաներից վեր կանգնել ու հարգել քաղաքական թիմի ընդհանուր ճանապարհը։

– Իսկ «Ծառուկյան» դաշինքում ստեղծված մթնոլորտին  ինչպե՞ս եք վերաբերվում։ Դժվար չի՞ լինի նման պայմաններում պատգամավոր դառնալ։

Ո՞ր մթնոլորտի մասին է խոսքը։

– Մեկ տեղյակ են, որ իրենց անունից ինքնաբացարկի դիմումներ են գրվել, մեկ տեղյակ չեն։ Մեկ վերցնւմ են մանդատը, մեկ էլ հրաժարվում։

– Որպես 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, այսօր էլ որպես «Ծառուկյան» դաշինքի անդամ՝ վստահեցնում եմ՝ որևէ բան մարդու կամքին հակառակ մեզ մոտ տեղի չի ունենում։ Այլ է խնդիրը, որ մարդ կա՝ կարող է, տարբեր շարժառիթներից ելնելով, այլ կերպ է ներկայացրել իրականությունը,  բայց որևէ սպառնալիք չկա։ Ամեն մարդ վարվում է իր մտքին, իր խղճին համապատասխան։

– Դուք է՞լ նախապես ունեիք ինքնաբացարկի դիմում։ Այսինքն՝ ուզում եմ իմանալ՝ եղե՞լ է այդպիսի որոշում, որ թեկնածուները պետք է նախապես այդպիսի դիմումներ ունենային։

– Որոշում չի եղել։ Մարդ է, մտածել  է, որ կարող է չապահովի ձայներ, պատրաստ է հրաժարվել մանդատից՝ պետք չէ ողբերգություն փնտրել։ Բայց որևէ մեկն իր կամքին հակառակ որևէ փաստաթուղթ չի ստորագրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում