Իրանի ԱԳ նախարար Բահրամ Ղասեմին խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը: Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են «իրանատացության» տարածման համար:
«Միացյալ Նահանգներն Իրանի հասցեին ուղղված իր անհիմն մեղադրանքնեևով փորձել է էլ ավելի տարածել իրանատյաց քաղաքականությունը և տարածաշրջանի երկրներին դրդել ավելի շատ զենք գնել Ամերիկայից: ԱՄՆ-ի կառավարության սուտ դիրքորոշումները, նրանց ելույթները և քայքայիչ քայլերն ուղղված են տարածաշրջանի ժողովուրդների դեմ»,-ասել է Ղասեմին:
Իրանի ԱԳՆ-ի խոսնակն ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել դադարել պատերազմներ հրահրելուց, հակաիրանական քաղաքականություն վարելուց:
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը ժողովրդավարական, կայուն և ուժեղ երկիր է…, որը կոչ է անում խաղաղության, բարիդրացիական կապերի և այնպիսի աշխարհի ստեղծման, որը դիմակայում է դաժանությանն ու ծայրահեղականությանը»,¬ -հավելել Է Ղասեմին:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է զինյալներին զենքի մատակարարումների մեջ, ինչպես նաև հայտարարել է Իրանի պատասխանատվության մասին Լիբանանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի անկայուն իրադրության համար: