Wednesday, 24 04 2024
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը

Աբրահամյան դաշինք

«Ծառուկյան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի որդին է, հայտարարել է Արտաշատի քաղաքապետի ընտրությանը Աբրահամյանների թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նա ասել է, թե իր հայրը կայացրել է որոշում, որ առաջադրելու է թեկնածու, սակայն թե ում՝ առայժմ չի կողմնորոշվել:

Արգամ Աբրահամյանը, որ ինքն էր Արտաշատի քաղաքապետ, և այդ պաշտոնը փոխեց «Ծառուկյան» դաշինքի մանդատի հետ, ասել է նաև, թե չգիտի՝ ինչ է անելու «Ծառուկյան» դաշինքն Արտաշատում, իսկ իրենք առաջադրման որոշում կայացրել են ազգականների նեղ շրջանակով:

Փաստորեն, Արգամ Աբրահամյանը կամա թե ակամա հայտարարում է Աբրահամյան «դաշինքի» գոյության մասին: Եթե Հովիկ Աբրահամյանը կայացրել է Արտաշատում իր թեկնածուին առաջադրելու որոշում, և «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր նրա որդին այդ շրջանակը գծում է «ազգականների» սահմանով, կնշանակի՝ խոսքը Աբրահամյան «դաշինքի» մասին է:

Ինչիպիսի՞ հարաբերություն է ունենալու Աբրահամյան «դաշինքը» «Ծառուկյան» դաշինքի հետ: Ընդ որում, այստեղ հարցը միայն Արտաշատի քաղաքապետի ընտրությունը չէ: Դա կարճաժամկետ հարց է, քանի որ այդ ընտրությանը Հովիկ Աբրահամյանի մասնակցության մասին ազդարարումը ընդամենը վկայում է, որ նա ունի ներքաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությունը վերականգնելու նպատակ կամ ծրագիր, և Արտաշատը, այսպես ասած, մեկնակետն է, ցատկահարթակը:

Իհարկե, մեկնարկի հաջողությունն էապես կպայմանավորի, թե ինչպիսին կլինի Աբրահամյանի հետագան: Այստեղ էլ, իհարկե, առաջանում է Աբրահամյան և Ծառուկյան դաշինքների խնդիրը՝ դրանք կձուլվեն ժամանակի ընթացքում և կդառնան մեկ դաշինք կամ կուսակցությո՞ւն՝ ներգրավելով նաև նոր շրջանակներ ՀՀԿ-ից, թե՞ «Ծառուկյան» դաշինքը կլինի ՀՀԿ-ի, ոչ թե Աբրահամյան դաշինքի բուֆերը: Ընդ որում, թե մասնակցելու, թե չմասնակցելու պարագայում:

Իհարկե, ընդհանրապես ուշագրավ է հարցը, թե կարո՞ղ է արդյոք ՀՀԿ-ն, այդուհանդերձ, որոշում կայացնել «չվերցնել» Արտաշատը Հովիկ Աբրահամյանից: Դա կախված է, իհարկե, այն բանից, թե Սերժ Սարգսյանը 2018-ի կարճաժամկետ և 2022-ի միջնաժամկետ իր պլաններում ինչ «տեղ» է հատկացնում Հովիկ Աբրահամյանին, դիտարկո՞ւմ է նրան որպես գործիքակազմ, թե՞ ոչ: Եթե այո, ապա Արտաշատում Հովիկ Աբրահամյանը եթե անգամ չարձանագրի հաղթանակ, ապա ցույց կտա այնպիսի դիմադրություն, որը նրա համար կլինի հաջորդ «քաղաքական» քայլերի բազա: Իսկ եթե ոչ, ապա Սերժ Սարգսյանը նրա «քաղաքական» հայտը «կխեղդի օրորոցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում