«Ըմբոստացած» պատգամավորները, անկախ ներքին պայմանավորվածությունից, մանդատները չպետք է վայր դնեն
Ճիշտ չէ ընդդիմությանը մեղադրելը մանդատներ վերցնելու, խորհրդարան կամ ավագանու կազմի մեջ մտնելու մեջ: Մեղադրողները և այդ ամբողջ ընդդիամդիր դաշտը պետք է ստեղծեր միասնական մի բևեռ, դաշտը բաժաներ երկու մասի՝ սևի և սպիտակի, որպեսզի ժողովուրդը այլընտրանք տեսնի: Դա չձևավորվեց և ժողովորդը խճճվեց ընտրության մեջ: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Միասնություն» համազգային շարժման համակարգող խմբի ղեկավար Արման Վարդանյանը՝ հավելելով, որ դրա պատճառներից էր նաև որոշ ընդդիմադիր գործիչների թուլությունը, որոնք իշխանության առաջարկներին և գուցե որոշակի «պրեսինգին» ենթարկվեցին:
Անդրադառնալով դիտարկամանը, որ «Ծառուկյան» դաշինքով ընտրված մի քանի պատգամավորներ դիմում ներկայացրեցին պատգամավորական մանդատից հրաժարվելու, սակայն հետո հետ կանգնեցին այդ քայլից, Ա. Վարդանյանը նշեց, որ իր գնահատմամբ՝ ստեղծվել է ոչ քաղաքան մթնոլորտ, ապաքաղաքական գործընթաց է սկսվել:
Նրա կարծիքով՝ եղել են ներքին պայմանավորվածություններ, որոնք ինչ-որ փուլից չեն աշխատել: «Իրադարձությունները ցույց տվեցին, որ Գագիկ Ծառուկյանը փորձեց ներքին պայմանավորվածությունները վերականգնել, թե ինչքանով ստացվեց, հիմա մենք դրա ականատեսն ենք լինում»,- նշեց Ա. Վադանյանը՝ ընդգծելով, որ «ըմբոստացած» պատգամավորները, անկախ ներքին պայմանավորվածությունից, մանդատները չպետք է վայր դնեն:
Մանրամասները՝ տեսանյութում: