Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչու է հետաձգվում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատական նիստը. մտահոգիչ զարգացումներ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց, սակայն շարունակություն չունեցավ  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում,  մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանը դեռևս վկաների հարցաքննության փուլում է: Եվ հենց վկաների չներկայանալու պատճառով էլ դատական նիստը հերթական անգամ շարունակել հնարավոր չեղավ:

Ծառայության մեջ գտնվող կուրսանտ վկաները զորավարժությունների են, այդ պատճառով չէին ներկայացվել դատարան:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հայկազ Բարսեղյանի հայրը մտահոգություն հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ գործով շատ կարևոր վկա Սամվել Ս.-ն հեռացել է Հայաստանից՝ պատճառաբանելով, թե «ընտանեկան ծանր հանգամանքների պատճառով ստիպված է մեկնել», նա խնդրել է հիմք ընդունել  իր նախաքննական ցուցմունքները:

Այս ականատես վկան այն կուրսանտներից է, ով քնել է թիվ 408 ննջարանում, որտեղ տեղի է ունեցել Հայկազ Բարսեղյանի սպանությունը:

Տուժողի իրավահաջորդը մեր զրույցում իր մտահոգությունը հայտնելով դատական քննության անընդհատ ձգձգումների պատճառով, նաև նշեց, որ վկա Սամվել Ս.-ին ուղղելիք հարցեր ուներ, որոնք կարևոր նշանակություն կարող էին ունենալ գործի քննության համար:

Դատարանը պետք է հարցում կատարի՝ պաշտոնական պատասխան ստանալու համար՝ գործով վկա Սամվել Ս.-ն հատե՞լ է արդյոք ՀՀ պետական սահմանը:

Այս գործով վերջին արդյունավետ դատական նիստը տեղի է ունեցել մարտի 20-ին: Դրանից հետո՝ արդեն երկու ամիս, նիստեր չեն եղել: Քանի որ դատական նիստերը տեղի են ունենում երկուշաբթի օրերը, մի քանի ոչ աշխատանքային երկուշաբթիներ եղան, մի նիստին վկաները չէին ներկայացվել, մի նիստին փաստաբան չէր ներկայացել, նախորդ նիստին էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ամբաստանյալներին չէին ներկայացրել դատարան:

Այս գործով առաջին դատական նիստը կայացել է 2015 թվականի նոյեմբերի 18-ին: Մոտ մեկուկես տարի է՝ դատական քննություն է ընթանում, դատարանը վկաների հարցաքննության փուլը հաղթահարել չի կարողանում:

Քանի որ դատավարությունը, կարելի է ասել՝ բազմամարդ է, շատ մարդիկ են ընդգրկված՝ որպես կողմեր, մեկնումեկի բացակայությունը կամ վկա կուրսանտներին չներկայացնելը կամ ծառայությունից ազատ վկաների չներկայանալը դառնում է նիստի, ասել կուզի՝ նաև դատական քննության հետաձգման պատճառ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում