Ռուսաստանն ու Թուրքիան տնտեսական սահմանափակումները վերացնելու մասին համատեղ հայտարարություն են ստորագրել: Այս մասին հաղորդում է Gazeta-ն:
Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչն ու Մեհմեդ Շիմշեքը, արարողությանը ներկա են գտնվել նաև Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետներ Դմիտրի ՄԵդվեդևն ու Բինալի Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվել էին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Միջադեպից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ: