Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայորը անվտանգության նկատառումներից ելնելով արգելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների ակցիան, որը նրանք մտադիր էին անցկացնել մայիսի 24-ին՝ նախագահի այցի օրը Բելգիայի մայրաքաղաք: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման պահին Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ են տեղի ունեցել նրա կողմնակիցների և հակառակորդների միջև՝ սառը զենքի կիրառմամբ: Այդ ամենը վատ ավարտ է ունեցել, վիրավորներ են եղել»,-մեկնաբանել է քաղաքապետն իր որոշումը տեղի հեռուստաալիքի եթերում:
Նշենք, որ Թուրքիայի նախագահը Բրյուսել է ժամանելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար: