Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

$8 միլիարդի հնարավոր ներդրումները վերաբերում են միայն ֆոտովոլտային արևային կայաններին

«Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումային համագործակցության հնարավորություն կա»,-  մայիսի 17-ին հայտարարել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովի ժամանակ:
Նշենք, որ համաժողովին մասնակցում էին վերականգնվող էներգետիկայի ամերիկյան 7 խոշոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարով: Եվ այդ ընկերություններն ու շուրջ 70 հայկական ընկերություններ պետք է քննարկեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակները:

Իսկ այդ համաժողովից ու իր այդ հայտարարությունից ընդամենը 2 օր հետո դեսպան Միլսը կառավարությունում հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և, ամենայն հավանականությամբ, քննարկել թե՛ այդ ներդրումների հնարավորության և թե՛ դրանց համար անհրաժեշտ հավասար պայմաններ ստեղծելու վերաբերյալ հարցերը:

«Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգին և համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես-միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսինքն՝ դեսպանը ավելի լուրջ է տրամադրված այդ համագործակցության ու դրա համար հավասար պայմաններ ստեղծելու հարցերին: Մնում է սպասել այդ ուղղությամբ Կարեն Կարապետյանի գործնական քայլերին՝ պատրա՞ստ է ընդունել այդ ներդրումներն ու դրանց համար համապատասխան միջավայր ստեղծել, թե՞ Հայաստանը պետք է սպասի նրա նախաձեռնած ներդրումների ակումբի անհեռանկարային խոստումներին:

Ավելի վաղ Ռ. Միլսը պատասխանել է այս թեմային վերաբերող «Առաջին լրատվական»-ի մի քանի գրավոր հարցերի:

–  Պարոն դեսպան, Դուք հայտարարել եք, թե ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումային համագործակցության հնարավորություն կա: Խնդրում եմ, ավելի մանրամասն կամ կոնկրետ ներկայացնել այդ հնարավորություններն ու հետաքրքրությունները:

– Ինչպես իմ խոսքում ես նշեցի, այս տարի հունվարին ՀՀ կառավարությունը կազմակերպել էր արևային էներգետիկայի ներդրումային համաժողով: Ես առիթ ունեցա ներկա գտնվելու այդ համաժողովին, որտեղ էլ կառավարության կողմից նշվեց, որ արևային էներգիայի ֆոտովոլտային կայանների  ոլորտում կա 8 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային հնարավորություն: Այդ հնարավոր ներդրումները, ի թիվս այլոց, ներառում են Մասրիկ-1 տեղանքի 50 մեգավատտ արևային կայանը, ինչպես նաև Գագարին (10 մեգավատտ), Մասրիկ-2 (15 մեգավատտ), Դաշտադեմ (12 մեգավատտ), Թալին-2 (10 մեգավատտ) և Մերձավան (5 մեգավատտ) արևային կայանները: Վերականգնվող էներգետիկայի հեռանկարներին նվիրված մեր համաժողովի մասնակից ամերիկյան ընկերությունների մի մասը հետաքրքրված է Մասրիկ-1 ֆոտովոլտային կայանի մրցույթին մասնակցելով:

– Արդյոք այդ հնարավոր ներդրումները վերաբերում են ՀՀ միայն էներգետի՞կ ոլորտինթե՞ հեռանկարային այլ բնագավառներ էլ նկատի ունեք:

– 8 միլիարդ ԱՄՆ դոլարի հնարավոր ներդրումները վերաբերում են միայն ֆոտովոլտային արևային կայաններին:

– Ձեր կարծիքով՝ հավելյալ արտադրվող էլեկտրաէներգիան (եթե, իհարկե, դա տեղի ունենա) ի՞նչ պետք է անի ՀՀն: Կամ միգուցե այս դեպքում Դուք նկատի եք ունեցել տարբեր ռեսուրսների հիմքի վրա արտադրվող էլեկտրաէներգիան արևային էլեկտրաէներգիայով փոխարինե՞լը: Իսկ, այնուամենայնիվ, եթե արտադրությունը մեծ չափերի հասնի (չէ՞ որ Դուք 8 մլրդ դոլարի ներդրումների հնարավորության մասին եք խոսում), հավելյալ էլեկտրաէներգիան պետք է արտահանվի՞, և այդ առումով ո՞ր երկրները նկատի ունեք:

– Հավելյալ էներգիայի պարագայում ի հայտ է գալիս այն արտահանելու արժեքավոր հնարավորություն, սակայն որոշում կայացնողը պետք է Հայաստանը լինի: ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերի միջոցով ամերիկյան օժանդակության գերակա ուղղություն է սահմանել Հայաստանի և Վրաստանի միջև էներգետիկ փոխկապակցելիությունն ու հոսանքի վաճառքը:

– Պարոն դեսպան, Դուք Ձեր խոսքում նաև նշել եք, որ առավելապես կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից լինեն բոլորի համար հավասար խաղի կանոնների ապահովման երաշխիքներ: Ի՞նչ նկատի ունեք, արդյոք այս դեպքում մտահոգիչ եք համարում այն իրողությունը, որ ՀՀում էներգետիկ ընկերությունների մեծ մասը ռուսական ընկերությունների սեփականությո՞ւնն է, թե՞ Դուք նաև այդ ոլորտում ու ընդհանրապես Հայաստանում կոռուպցիայի մակարդակը կամ դրա դեմ պայքարի ոչ գոհացնող հանգամանքը նկատի ունեք:

– Ինչպես գիտեք, իր երկրորդ գերակա խնդիրը Հայաստանում գործակցությունն է կոռուպցիայի դեմ պայքարում: Կարծում եմ, որ տնտեսվարողների համար հավասար խաղի պայմանների ապահովումը բխում է Հայաստանի լավագույն շահերից, քանի որ դա ծանրակշիռ ազդակ է ներդրողների համայնքի համար առ այն, որ Հայաստանը գրավիչ վայր է օտարերկրյա ներդրումների համար: Սա էլ խթան կհանդիսանա հայ-ամերիկյան գործարար կապերի ընդլայնման համար, որն իմ թիվ մեկ գերակայությունն է:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում