Իրանի նախկին գլխավոր դատախազ Իբրահիմ Ռայիսին երկրի նախագահական ընտրություններում պարտությունից հետո խնդրել է Սահմանադրության պահապանների խորհրդին հետաքննել ընտրությունների ժամանակ գրանցված խախտումները։ Խորհրդի գործառույթների մեջ է մտնում ընտրություններին հետևելը՝ հայտնում է Fars գործակալությունը։
Շաբաթ օրն Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ գործող նախագահ Հասան Ռուհանին վերընտրվել է երկրորդ ժամկետում՝ ստանալով 57 տոկոս ձայն։ Ռայիսին ստացել է մոտ 38 տոկոս ձայն։
Ընտրությունների օրը՝ ուրբաթ, Ռայիսիի շտաբը հայտարարել էր, որ շատ ընտրատեղամասերում ինչ-որ պահի քվեաթերթիկներն ավարտվել են, իսկ ՆԳՆ-ը չի ցանկացել նորերը տրամադրել։