Tuesday, 16 04 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

Ժողովրդի հոգին 10 տարի շարունակ ջարդել է Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ փորձագետ Արբակ Խաչատրյանը (Մոսկվա):

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս կամփոփեք Հայաստանում անցկացված ընտրական գործընթացները։ Արդյոք հնարավո՞ր է այս պատկերով դրական փոփոխություններ ակնկալել։

Նույնիսկ քննարկելու բան չկա՝ մարդիկ գումարով գնացին քվեարկեցին, ու ստացանք այն, ինչ ունենք։ Մի մարդ է վերահսկում գործընթացները՝ իր խաղը որևէ այլ մարդու չվստահելով։ Այս ֆոնին դրական փոփոխություն ակնկալելը միամտություն կլինի։

-Շատ է խոսվում այն մասին, որ 2018-ին ընդառաջ հնարավոր է ներիշխանական կոնֆլիկտ հասունանա վարչապետի հետագա պաշտոնավարման համար։ Համակարծի՞ք եք։

-Դրանք ներքին խաղեր են, որոնց հանգուցալուծումը հասարակության կյանքում որևէ էական փոփոխություն չի մտցնելու։ Քաղաքական դաշտ Հայաստանում գոյություն չունի, տնտեսական դաշտի հիմքն էլ հանցագործներն են։ Իրենք ամեն գնով պետք է վերարտադրվեն և անում են դրան ուղղված ամեն ինչ։ Այսօր Հայաստանում ամեն բան կախված է մեկ մարդուց՝ կարող է այսօր մեկին սեղմել, վաղը ներել։ Դրանք ներքին հարցեր են, որոնք որևէ կապ չունեն Հայաստանի և Ղարաբաղի խնդիրների հետ։ Ոչ ոք ոչ մի փոփոխություն իրականացնել չի կարող, նման համակարգում, նման մթնոլորտում ոչ ոք չի ցանկանա գումար ու ներդրում դնել։ Միլիոնից ավելի մարդ Հայաստանից գնացել է՝ մարդիկ նախընտրում են ճամբարներում ապրել, բայց Հայաստան չգալ։ Իսկ նրանց ընտանիքները, հարազատները փաստորեն ձայնը տալիս են իշխող կուսակցությանը՝ տարօրինակ է չէ՞։ Ով գումար ունի՝ բոլորը շղթաներով կապված են մի համակարգից, հիմա այդ ամենն իրենց ձեռքում է, մարդիկ ամենակարևորը թողած քննարկում են երկրորդական հարցեր, ասենք՝ Արա Աբրահամյանի ծնունդի, ռուսերենի հետ կապված մեկնաբանություններ ու քննարկումներ։

Ես իսկապես չգիտեմ՝ ինչպես է հնարավոր այս մթնոլորտում դրական ակնկալիք ունենալ։ Բոլոր իմ ծանոթներին Հայաստանում ես խորհուրդ տվեցի պարզապես չգնալ ընտրություններին։ Ես վստահաբար ասում եմ՝ դրանք Հայաստանի վերջին ընտրություններն էին։ Տա Աստված՝ սխալված լինեմ, բայց դա է իմ կանխատեսումը։

-Խոսեցիք Հայաստանում կատարվելիք ներդրումներից, այդպիսի մի ակումբ կա Հայաստանում,վերջերս էլ դրա անդամներից Ռոբսոն անունով մի քրեական հեղինակություն ձերբակալվեց Չեխիայում՝ ՀՀ դիվանագիտական անձնագրով, արդյո՞ք մեզ պետք են այդպիսի ներդրողներ, որ հայտնի չէ, թե գումարներն ինչ ճանապարհներով են վաստակել։

Ես նրան անձամբ չեմ ճանաչում, և չեմ կարող մեկնաբանել։ Բայց չեմ էլ կարծում, թե Հայաստանի խնդիրը դա է։ Հիմքն այդպիսին է, ուրիշ բան ակնկալելը միամտություն է։ Կարևոր այլ հարցեր կան։ Իհարկե պետք չէ, որ ներդրումները նման ճանապարհով լինեն, դա պարզ է, բայց արտաքին քաղաքականության այսպիսի պայմաններում ուրիշ բան չգիտեմ, ինչու են սպասում։ Անհնար է եղած մթնոլորտում դրական բան ակնկալել։ Ես այսօր մտածում եմ ժողովրդի վիճակի մասին՝ բարոյալքված, հուսահատված։ Բայց նույնիսկ այսպիսի վիճակում ձայն են տալիս իշխող ուժին. սա է անհասկանալի։

-Եվ ինչպե՞ս է ստացվում, որ այս համատարած վատ մթնոլորտում ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն 70 տոկոս ձայն է ստանում, խորհրդարանական ընտրություններին այնքան տոկոս, որ նույնիսկ միանձնյա կարող էր կառավարություն ձևավորել։

-Այո, նոն-սենս է։ Հայաստանում մեկ ընդդիմություն էր ստեղծվել Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով, բայց տաս տարի շարունակ նա վերացրեց այդ ամենը, ժողովրդի հավատի վերացման հիմքը նա դրեց։ Եթե ժողովուրդը մի բանի հավատում էր ու ազնվորեն պայքարում էր, ապա ջարդվեց նրա միջոցով։ Իսկ մնացած շատ գումարներ ունեցող մարդիկ անկախ իրենց ցանկությունից՝ համակարգի հետ կապ ունեն։

-Թող մնացածն անեին, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչո՞վ էր խանգարում։

-Տեր-Պետրոսյանը մեծ փորձ ունի, նա ուրիշի ձեռքերով կարողանում է քայլեր անել, որ ոչ ոք չնկատի։ Երբ մարդն ունենում է չար ուղղություն ու հզոր փորձ՝ դրա դեմ պայքարելը շատ դժվար է։ Բայց ժողովրդի հոգին նա է ջարդել՝ դա իմ կարծիքն է։

Հայաստանում հակաուժ չի ստեղծվել, հիմա միայն բողոքում են, ճանապարհ ցույց չեն տալիս, հետևաբար, ժողովրդի լայն աջակցությունը չեն վայելում։ Հիմա այնպիսի մթնոլորտ է Հայաստանում, որ եթե դուք, լրագրողներդ, չափն անցնեք՝ ձեզ էլ կձերբակալեն։ Ժողովուրդը միայն երկու կոպեկի համար ձայն չտվեց ՀՀԿ-ին, այլ պարզապես չկար այն ուժը, որին կարելի էր ձայն տալ։ Կարող է նոր ստեղծված ուժերը լավն են ու ազնիվ, բայց այն ուժը չեն, որ ռեալ այլընտրանք դառնան իշխող համակարգին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում