Աշխարհի բոլոր երկրներն ու ժողովուրդները պետք է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի կառավարությունը չի հետապնդի խաղաղ նպատակներ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում անցկացված Արաբա-իսլամա-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Քանի դեռ իրանական ռեժիմը չի հայտնի մտադրություն՝ լինելու գործընկեր խաղաղության հաստատման համար, բոլոր երկրներն ու ժողովուրդները պետք է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին»,-ասել է նա։