Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում։ Նրան ընտրել են այսօր կայացած կուսակցության արտահերթ համագումարում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Էրդողանի թեկնածությանն աջակցել է համագումարի 1414 պատվիրակ։ Ընտրություններն անցկացվել են այլընտրանքային հիմքով։
Արտահերթ համագումարը գումարվել էր Էրդողանին կուսակցության նախագահ ընտրելու համար։ Թուրքիայի առաջնորդը կուսակցություն վերադառնալու որոշում էր ընդունել ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Հանրաքվեի արդյունքներով նա ստացել էր հավանություն՝ անցում կատարելու կառավարման նախագահական համակարգի։ Հանրաքվեի արդյունքում ընդունված սահմանադրական ուղղումերի համաձայն՝ նախագահը կարող է չլքել իր քաղաքական կուսակցության շարքերը, ինչպես նախատեսված էր առաջ։
Էրդողանը հանդիսանում է կուսակցության հիմնադիրներից մեկը, սակայն 2014 թվականի օգոստոսին լքել էր այն՝ երկրի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։