Կանադական Ռիչմոնդ քաղաքում ծովառյուծը բռնել է աղջկա զգեստից և նրան քաշել-գցել ջուրը։ Դեպքը տեղի է ունեցել Ստիվեսթոն նավաշինարանի ձկնորսական գոտում։ Մայիսի 20-ին YouTube-ում հրապարակված տեսանյութն ավելի քան 400 հազար դիտում է հավաքել։
Հարազատներն ու ականատեսները փրկել են երեխային, նա չի տուժել։
Հարձակումից առաջ հավաքված մարդիկ կերակրել են կենդանուն։
Փորձագետները ենթադրում են, որ կենդանին երեխայի զգեստն ընկալել է որպես սնունդ, դրա համար է հարձակվել։ Նրանք կոչ են անում վայրի բնության ներկայացուցիչներին վերաբերվել համապատասխան կերպով։