Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ես վատատես չեմ. «Ելք»-ի ու «Երկիր Ծիրանի»-ի համար նորմալ բազա է հետագա գործունեության համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Փաստորեն համատարած դժգոհության պայմաններում ՀՀԿ-ն 71  տոկոս ձայն է ստանում։ Սա ինչպե՞ս է ստացվում։

-Արդյունքը սպասելի էր, բայց դա բնավ չի նշանակում, որ օբյեկտիվ արդյունք է։ Բուն ընտրության իմաստն ի սկզբանե խեղաթյուրված է։ Հիմնականում այս արդյունքն ապահովվեց նյութական ու վարչական ռեսուրսի արդյունքում և չի արտահայտում հասարակության տրամադրությունը։

Երկրորդ՝ ես բազմիցս նշել եմ, որ այս համակարգի դեմ կարելի է հանդես գալ միայն ճակատով։ Անջատ-անջատ ուժերով հաջողություն հնարավոր չէր ապահովել։ Հետևաբար ունենք այն, ինչ ունենք։

-Այն ուժերը, որոնք չմասնակցեցին ընտրություններին նաև չսատարեցին  ո՛չ «Ելք»-ին, ո՛չ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը։

Հիմնական պատճառն այն է, որ հաստատված համակարգին քաղաքական ուժերը համակերպվել են և իրական այլընտրանք առաջարկելու ծրագիր ու ներուժ չունեն։ Եթե իշխանության իրացման որակը մնա նույնը, դերակատարները չեն փոխվի։ Այսինքն՝ պետք է մրցակցություն գնա այլ որակի իշխանության իրացման համար։ Ենթադրում եմ՝ նոր մոտեցման կրողները չեն, այլապես, եթե մոտեցումը նույնը լիներ՝ կհամախմբվեին։ Եվ այն բոլոր խոսակցությունները, թե մեզ համակարգային փոփոխություններ են պետք՝ մնում են զուտ անբովանդակ խոսակցություններ։

-Սա նաև անձնական ամբիցիաների մասի՞ն չի խոսում։

Ոչ։ Անձնական ամբիցիաներն աշխատում են, եթե մարդիկ փորձում են իշխանական բարիքներից օգտվել կամ համակարգի մեջ տեղավորվել։ Անձնական շահի դեպքում ամբիցիաներն ասպարեզ կգան, իսկ ընդհանուր գաղափարի դեպքում՝ ամբիցիայի մասին խոսք լինել չի կարող։

-Բայց չմասնակցելով և որևէ ուժի չսատարելով արդյո՞ք ՀԱԿ-ը, ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ն ավելի չեն մարգինալանում ու լուսանցք մղվում։

-Դա իրենք պետք է մտածեն։ Բոլոր դեպքերում՝ դա լավ բանի մասին չի խոսում։

-Եթե «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն միավորվեին՝ ավելի լավ արդյունք կգրանցվե՞ր։

Ես կարծում եմ՝ մինչև իսկ կատարյալ հաջողություն կգրանցվեր։ Ես դա չեմ բացառում։ Ընդ որում, նման միավորումը ձեր թվարկած որոշ ուժերի կստիպեր ինչ-որ ձևաչափով համագործակցել։

-Կարծում եք՝ այս արդյունքով այդ երկու ուժերը իրենց դիրքերը կամրապնդե՞ն քաղաքական դաշտում, թե՞ հակառակ ազդեցությունը կլինի։

-Կարծում եմ, որ դրանք խայտառակ արդյունքներ չեն։ Ես այդքան վատատես չեմ, նորմալ բազա է հետագա քաղաքական գործունեություն զարգացնելու և ամրապնդելու համար։ Միայն, եթե դա կրի համակարգային փոփոխության միտում։ Այդ դեպքում դատապարտված են իրար  հանդուրժելու, ծայրահեղական հարցադրումներից ելնելու․ բայց մի փոքր կասկածում եմ։

-Ընտրության  մասնակցության այս խայտառակ ցուցանիշը արդյո՞ք թույլ է տալիս ՀՀԿ-ին հաղթանակ տոնել։

-Հանրապետական կուսակցությունը կասի՝ սա ոչ թե քայլ առաջ է, այլ թռիչք առաջ։ Բայց սա խոսում է քաղաքական սնանկության մասին․ եթե քաղաքական ուժը քաղաքացուն ապավինելու փոխարեն ապավինում է վարչական ու  նյութական ռեսուրսին, ապա երբեք հասարակական աջակցություն ստանալ չի կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում