Երկրորդ միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մարտը սկանդալով է վերջացել: Այս մասին հայտնում է fightnews.com պորտալը:
Կոչման համար պայքարել են վենեսուելացի Խոսե Ուսկատեգին և ամերիկացի Անդրե Դիրելը:
8-րդ ռաունդի վերջում վենեսուելացի բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին, սակայն արբիտրը համարել է, որ Ուսկատեգին հարվածը գոնգից հետո է հասցրել: Դատավորը որոշում է ընդունել որակազրկել վենեսուելացուն և հաղթանակը Դիրելին շնորհել:
Դրանից հետո ամերիկացու մարտավկան ռինգում մոտեցել է Ուսկատեգիին և երբ վենեսուելացու ուշադրությունն ուրիշ կողմ է եղել, հարվածել է նրա ծնոտին: Ապշած բռնցքամարտիկը հայտնվել է նոկդաունի վիճակում և չնայած կանգնած է մնացել՝ չի կարողացել ինքնուրույն հետադարձել հարվածը: Հետաքրքիր է, որ Դիրելի մարտավկան նրա քեռին է՝ Լեոն Լոուսոնը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լոուսոնը փախել է մարզադաշտից և ներկայումս նրան ոստիկանությունն է որոնում: