450 անձանցից կազմված խումբը, ներառյալ 193 գրոհայիններ, լքել են սիրիական Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասը՝ քաղաքից զինված կազմավորումների դուրսբերման վերջին փուլի շրջանակում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դուրսբերումն Ալ-Վաերից շարունակվում է գիշերվանից։ Գրոհայինների ելքի կետում գտնվում են ավտոբուսներ ու բեռնատարներ՝ նախատեսված գրոհայինների ու նրանց ընտանիքների անդամների համար։ Գործընթացը վերահսկվում է ռուսական ռազմական ոստիկանության ներկայացուցիչների և սիրիացի գործընկերների կողմից։
Գրոհայինների ու նրանց ընտանիքների դուրբերումը կարող է շարունակվել նաև կիրակի։ Սա 11-րդ և եզրափակիչ փուլն է, որի շրջանակում գրոհայինները լքում են Ալ-Վաերը Իդլիբի և Ջերաբլուսի ուղղությամբ։
10 փուլերի ընթացքում Ալ-Վաերը լքել է մոտ 17 հազար մարդ, ներառյալ ավելի քան 3500-ը՝ գրոհայիններ։ Փուլի ավատից հետո Հոմսը կմիանա քաղաքների թվին, որոնք լիովին վերահսկվում են Սիրիայի կառավարական զորքերի կողմից, ինչպես Հալեպը 2016 թվականի դեկտեմբերից։