Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Ժամանակը ցույց կտա՝ Մինսկի խումբը կգնա՞ ավելի վճռական քայլերի

« Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 18-ի հայտարարությունը՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրման հետ, արդյո՞ք կարելի է Մինսկի խմբի դիրքորոշման որակական փոփոխություն համարել, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց. «Մենք այս փոփոխությունը նկատեցինք երկու ճակատներով. առաջին ճակատը եղել է այն հայտարարությունը, որը հնչեցվել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովայի կողմից: Եվ երկրորդը՝ դրանից հետո Մինսի խմբի համանախագահողների կողմից հնչած հայտարարությունը. առաջին անգամ եռանխագահողների կողմից նշվել է առճակատման կոնկրետ մեղավորը: Այսինքն՝ Ադրբեջանին ցույց է տրվում, որ այլևս հանդուրժելի չէ այն իրավիճակը, որ նախկինում եղել է, երբ հայտարարությունները եղել են անհասցե, և Ադրբեջանը պաշտոնական հայտարարության մեջ դիտվում է որպես ագրեսոր:

Ագրեսորի կարգավիճակը բնականաբար փոխում է Ադրբեջանի դերակատարությունը, այդ թվում նաև բանակցային գործընթացում, ըստ էության, Ադրբեջանական կողմը պետք է հարգի այն պայմանավորվածությունները, որոնց մասին խոսվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո:

Արդյո՞ք սա առաջին քայլն է և արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը կգնա ավելի վճռական քայլերի, ժամանակը ցույց կտա:

Մինսկի խմբի համանախագահողները այս հայտարարությամբ Բաքվին ցույց են տալիս, որ նրա մոտեցումը բանակցային և հետբանակցային գործընթացին ոչ կառուցողական է, այսինքն՝ մեկ բան ասվում է բանակցային գործընթացում, հանդիպումների ժամանակ, սակայն քաղաքական պրակտիկ գործողությունները դրան չեն համապատասխանում:

Այս հայտարարությունն այն դիվանագիտական ձևն է, որ կարելի է ներկայացնել, որ արդեն հայտարարված է համանախագահողների կողմից դժգոհությունն Ադրբեջանից՝ որպես բանակցային կողմ, որը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում