ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը նկատողություն արեց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովին՝ նախատեսվածից երկար ելույթ ունենալու համար. «Պարոն Շարմազանով, մի կողմից, իհարկե, Դուք Ձեր ելույթով ցույց տվեցիք, որ բոլոր պատգամավորների և ամբողջ խորհրդարանի նախագահի տեղակալն եք, մյուս կողմից դուք թույլ տվեցիք խախտում եւ ստիպված եք նախագահելու ժամանակ բոլորին թույլ տալ, որ գոնե ամեն մեկը 5 րոպեով խախտի ժամանակացույցը»: