Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փաշինյանին մեղադրում եմ միայն մի հարցում՝ կարող էր լինել «Ջոկեր», բայց չարեց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, առաջիկա հինգ տարիների  համար ի՞նչ կանխատեսումներ ունեք։ Արդյոք հասարակությունը  կհարմարվի՞ ստեղծված իրավիճակին։

– Կարծում եմ՝ հինգ տարի սպասելը տեսական տարբերակն է, բայց գործնականում մյուս տարի այս ժամանակ հնարավոր  են նոր զարգացումներ։  Երկու գործոն կա. Ղարաբաղի հարցի լուծման զարգացումներ՝ ինչպես իրենք են ասում, Կազանի տարբերակով հողերը հանձնել, այսինքն՝ իրենց ասած փոխզիջումային տարբերակով կարգավորում. դա կբերի նոր իրավիճակի, որը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև նոր ընտրությունների։  Երկրորդ՝ եթե այդ զարգացումը չգնա, չի բացառվում ներկլանային, ներիշխանական պայքարը, որն արդեն տեսանելի է։ Դա կարող է բերել նոր զարգացումների։ Օրինակ՝ 98 թվականին գիտեք, թե ինչպես տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ նման մի բան։  Այս անգամ ոչ թե ներիշխանական, այլ ներկլանային։

Հիմա հասարակությունն այնքան  է ցանկանում ազատվել Սերժ Սարգսյանի կլանից, որ հնարավոր է՝  այդ ներկլանային պայքարում ներգրավվի,  ինչի ականատեսը մենք չեղանք 98 թվականին։ Չնայած հասարակությանը փորձել են վերածել ապրանքի, բայց հասարակությունը պատրաստ է ցանկացած հարմար իրավիճակում ոտքի կանգնել։ Նույնիսկ այն ուժերը, որոնք այսօր սպասարկում են Սերժ Սարգսյանին և Հանրապետականի վերնախավին, նրանք նույնպես ոտքի կկանգնեն։ Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանն» էլ կարող է հարմար պահի դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ։

– Բայց Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կարծես ևս մեկ անգամ փաստեց, որ այդ ուժերը ընդդիմադիր լինել չեն կարող։

Ես համաձայն եմ, դա տրամաբանական էր և անակնկալ չէր։  Պարզապես մի իրավիճակում կարող են իրենք ևս դուրս գալ Սարգսյանի դեմ, ամենաշատը Ծառուկյան Գագիկն է նսեմացվել։

– Ընդհանուր ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կամփոփեք։ Օրինակ՝ շատերը, այդ թվում՝ «Սասնա ծռերի» աջակիցները, «Ելքին» մեղադրեցին ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու, մանդատները վերցնելու մեջ։

– Ես նման մեղադրանքների հետ համամիտ չեմ։ Կարող են մեզ էլ մեղադրել տանը նստելու մեջ, բայց մենք այլընտրանք չտեսանք։ Անձամբ ես Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը մեղադրում եմ միայն մի բանում։ Ես տասը տարուց ավելի պայքարել եմ իր հետ, պարզապես մեղադրում եմ, որ նա կարող էր դառնալ այս ընտրությունների ջոկերը, բայց չարեց։ Բավարարվեց միայն ընտրական շեմը հաղթահարող  դաշինքով։ Այս ընտրությանը կարող էր միայն նա լինել ջոկեր՝  ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ Արամ Սարգսյանը, ո՛չ ես, ո՛չ մյուսները։ Մանդատ վերցնել-չվերցնելու մեջ մեղադրելու խնդիր չկա։

– Բայց ի՞նչ կարող էր արվել։

– Մինչև ընտրությունները պետք է համախմբում ձևավորվեր։ Համոզված եմ, վստահ եմ, որ եթե ուժային կենտրոնը համախմբեր ընդդիմադիր բոլոր ուժերին, անձանց,  բոլոր նրանց, ովքեր հասկանում են, որ Սերժը Հայաստանը տանում է կործանման, եթե այդ համախմբումը լիներ, ապա որևէ տասը հազար  դրամ նշանակություն չէր ունենա։ Նույնիսկ մի մասը տասը հազար վերցնելով՝ իրեն ձայն չէր տա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում