Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Ադրբեջանում սրվել է կլանային պայքարը. Ղարաբաղի հարցը հարմար գործիք է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

– Պարոն Իսկանդարյան, հրադադարի խախտումները վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում և մասնավորապես Ադրբեջանի զինուժի հարվածը Արցախի ՊԲ-ի «Օսա» զենիթահրթիռային համալիրին, Ձեր գնահատմամբ, զուտ ռազմական շարժառիթնե՞ր ունեն, թե՞ բխում են նաև քաղաքական դրդապատճառներից:

Սա ակնհայտորեն կապված է քաղաքականության հետ: Պարզ է, որ տեղի ունեցածը ռազմական բնույթ ունի, բայց այն, ինչ տեղի է ունենում շփման գծում, անշուշտ կապ ունի քաղաքական գործընթացների հետ: Իրավիճակը Ադրբեջանում այսօր զարգանում է չափազանց հետաքրքիր կերպով, ընդ որում՝ դա սկսվել է բավական վաղուց: Նկատի ունեմ վերջին կես տարվա իրադարձությունները: Ղարաբաղյան հակամարտությունը միշտ էլ եղել է Ադրբեջանի ներքին քաղաքականության վրա ազդելու գործիքներից մեկը: Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ազդել ներքին գործընթացների վրա այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում Ղարաբաղյան ճակատում, և այնքան էլ կարևոր չէ՝ դա իրականություն է, թե հորինված: Օրինակ՝ հարվածը Արցախի ՊԲ-ի ռազմական օբյեկտին իրական էր, բայց հետախույզների ձերբակալությունը, որոնք իբր թե աշխատել են Հայաստանի օգտին, ֆեյք է: Եթե նույնիսկ նրանք աշխատել են, ապա ոչ թե հայկական կողմի օգտին, այլ բոլորովին այլ ուղղությամբ: Այս բոլորը կապված է Ադրբեջանի ներքին քաղաքականության հետ:

– Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ոչ միայն ռազմական ճակատում, այլև դիվանագիտական, քաղաքական կամ միջազգային ոլորտներում սկսեցին սրվել Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո: Այս հանդիպումից օրեր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանը պահպանում է իր կոշտ դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեության առնչությամբ, շարունակվեցին սադրանքները շփման գծում: Կա՞ արդյոք որևէ կապ նշված հանդիպման հետ:

– Եկեք սկսենք տեխնոլոգիաներից կամ մեթոդաբանությունից: Ադրբեջանի հետ չափազանց դժվար է աշխատել ոչ միայն հայ մասնագետների, այլև ընդհանրապես բոլոր գիտնականների համար: Ադրբեջան հնարավոր չէ գնալ, իսկ բոլոր իմ գործընկերները, ովքեր հնարավորություն ունեն մեկնելու Ադրբեջան հետազոտությունների նպատակով, ասում են, որ դաշտը ծայրահեղ սահմանափակված է, և չի ստացվում նորմալ աշխատել, շփվել մարդկանց հետ, սոցիոլոգիական տվյալները հասանելի չեն: Բացի այդ, ադրբեջանցի գրեթե բոլոր գիտնականները, մասնավորապես՝ քաղաքագետները և սոցիոլոգները, որոնք աշխատում էին Ադրբեջանում, այսօր կա՛մ բանտում են, կա՛մ արտասահմանում: Ուստի շատ դժվար է հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում: Լրագրողները սովորաբար փորձում են հասկանալ իրավիճակը այն ԶԼՄ-ների տեղեկություններից, որոնք տեղակայված են Ադրբեջանից դուրս և ազատ կերպով են լուսաբանում իրադարձությունները, բայց դա պահանջում է շատ լուրջ ստուգումներ և շատ դժվար է: Դժվար է հասկանալ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը: Սոցիալական ցանցերը ևս չեն տալիս այդ հնարավորությունը:

Այսպիսով, գոնե ինձ համար դժվար է հասկանալ՝ ինչ է իրականում տեղի ունենում Ադրբեջանում, բայց ակնհայտ է, որ կա էլիտաների պառակտում, ինչը կապված է վերջին շրջանում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Այդ փոփոխությունները սկսվեցին այն պահից, երբ Ռամիզ Մեհտիևը, որը երկրի իրական նախագահն էր, և իրականում հենց նա էր ղեկավարում Ադրբեջանը, թուլացրեց իր դիրքերը: Նա ծեր մարդ է, վատառողջ է, և ըստ երևույթին, օգտվելով նրա թուլությունից, փորձում են նրան հեռացնել կամ էլ արդեն հեռացրել են իշխանությունից:

Այս հանգամանքը կապված է նրա հետ, որ իշխանության ներսում կա երկու խմբավորում, որոնցից մեկին պայմանականորեն կանվանենք Փաշաևներ, մյուսներին՝ նախիջևանցիներ: Այս կլանները տարբեր կառուցվածք ունեն, նրանք շատ հարցերում համաձայն են, բայց կան նաև խնդիրներ: Մենք կարող ենք տեսնել այդ խնդիրները անուղղակի նշանների միջոցով: Օրինակ՝ տեսնում ենք, որ Սևիլ հորաքույրը՝ Հեյդար Ալիևի քույրը, որը բնակվում է Լոնդոնում, փաստացի չի կարողանում գալ Ադրբեջան: Ռամիզ Մեհտիևն այսօր ավելի քիչ է աշխատում, բայց գրքեր է գրում: Պարզ է, որ ինքը չէ գիրք գրողը, բայց սրանից շատ բան է երևում: Մեհրիբան Ալիևան նշանակվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում: Ճնշում է գործադրվում այն ընդդիմադիրների նկատմամբ, որոնք ուղղակիորեն կապված են սրա հետ: Ադրբեջանի լրատվական դաշտում հայտնվում են որոշ հոդվածներ, որոնք պարզապես խելագարություն են նորմալ տրամաբանության տեսակետից: Օրինակ՝ գրում են, թե իբր Վրաստանում ձևավորվել է մի սարսափելի կենտրոն, որն ուզում է գրավել Ադրբեջանը, և նրան Արևմուտքն է հովանավորում: Բայց ներչինովնիկական տրամաբանության տեսանկյունից սա մի կլանի հարձակումն է մյուսի վրա: Ահա այսպիսի իրադարձություններ են այնտեղ տեղի ունենում, և շատ հարմար է այս իրադարձությունների ընթացքում շահարկել Ղարաբաղյան հակամարտությունը: Ընդհանրապես, Ղարաբաղի հարցը, որպես գործիք, շատ օգտակար է Ադրբեջանում: Մի տեղ մեկին կրակեցին, մեկ ուրիշ տեղ մեկին դավաճան հայտարարեցին: Օրինակ՝ նշված ձերբակալությունները կապված են բանկի հետ: Կրկնում եմ՝ ճշգրտորեն դատելը շատ դժվար է, բայց ըստ երևույթին՝ սա մարդկանց մի խմբի պայքարն է մյուսի դեմ:

Ահա այսպես եմ ես պատկերացնում այսօրվա իրավիճակը Ադրբեջանում, որ կա երկու խնդիր: Առաջինը՝ ֆինանսական վիճակն է վատ, ընդ որում՝ շատ վատ է: Մեր աչքի առջև սնանկանում են բանկերը: Երկրորդը՝ ներադրբեջանական էլիտաները տարաձայնություններ ունեն Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների հարցի շուրջ: Այսօր մեր աչքի առջև փակվում է ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունը Մոսկվայում: Եվ մյուս կողմից՝ տեղեկություն է տարածվում, թե իբր Վրաստանում դավադրություն է նախապատրաստվում Ադրբեջանի դեմ, ինչն իրականում հարձակում է Արևմուտքի վրա: Տեղի ունեցող իրադարձությունների այսպիսի բազմազանությունը հանգեցնում է այն մտքին, որ հարկավոր է ինչ-որ բան անել Ղարաբաղում, որովհետև ցանկացած կոչ այն մասին, թե սա կանենք, նա կանենք Ղարաբաղում, համախմբում է, հանգեցնում է նրան, որ ներիշխանական հակամարտության մեջ կողմերից մեկը փորձում է Ղարաբաղյան հակամարտության միջոցով առավելության հասնել մյուսի նկատմամբ: Այսպես եմ ես բացատրում իրավիճակը: Ես կարող եմ նաև սխալվել, բայց հաստատ է այն, որ շփման գծի իրադարձությունները կապված են Ադրբեջանի ներքին քաղաքականության հետ, որովհետև այսքան շատ իրադարձություններ չեն կարող միաժամանակ տեղի ունենալ և փոխկապակցված չլինել:

– Ադրբեջանցի զինծառայողների ձերբակալությունները կարո՞ղ են կապված լինել զինվորական թևի հնարավոր ընդվզման հետ:

– Իհարկե, անշուշտ: Ես չէի ուզենա ազգանուններ ասել, որովհետև 100 տոկոսով համոզված չեմ: Ադրբեջանի բանակում կան շատ մարդիկ, որոնք ունեն խորհրդային անցյալ և կողմ են շատ հարցերում Ռուսաստանի հետ համագործակցությանը: Ադրբեջանը լրջորեն կախված է Ռուսաստանից և ամենաշատը կախված է ռազմական առումով, և այնտեղ կա խումբ, որը հանդես է գալիս ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման օգտին: Կա խմբավորում, որը դեմ է դրան: Այս խմբավորումն ավելի շատ կապված է տնտեսության հետ, իսկ տնտեսությունը Ադրբեջանի պարագայում հիմնականում նավթն է, ուստի սրանց առաջնահերթությունները տարբեր են:

– Իսկ ի՞նչ դեր կարող էր խաղալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դժգոհ է բանակցություններից և արտահայտում է իր դժգոհությունը սահմանային սադրանքների միջոցով:

– Մինսկի խումբը շատ վաղուց արդեն չի զբաղվում Ղարաբաղյան հակամարտության իրական կարգավորման հարցով, որովհետև այսօր հնարավոր չէ լուծել հարցը: Մինսկի խումբը զբաղվում է հակամարտության կառավարմամբ: Համանախագահները փորձում են այնպես անել, որ հնարավորինս քիչ կրակեն շփման գծում: Ի՞նչ է նշանակում՝ մշտադիտարկման մեխանիզմների ներդրում շփման գծում: Դա հիմնախնդրի լուծո՞ւմ է: Իհարկե, ոչ: Դրա միջոցով փորձում են այնպես անել, որ ավելի քիչ կրակեն, բռնությունների քանակը հասնի նվազագույնի, իսկ լավագույն դեպքում բռնությունները ընդհանրապես բացառվեն: Այս գործընթացը շարունակվում է, և այս գործընթացում գործիքներ են, օրինակ, հանդիպումները Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում կամ Մոսկվայում: Միջնորդները փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի բռնությունների նվազեցմանը, որովհետև հնարավոր չէ մի կողմից՝ բանակցել փոխզիջումների մասին, մյուս կողմից՝ կրակել: Ադրբեջանի նպատակը ճիշտ հակառակն է: Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմից՝ պիտի ցույց տա իր հանրությանը և էլիտաներին, որ Բաքուն արմատական, կոշտ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում, բայց մյուս կողմից՝ նա չի ուզում դուրս գալ Մինսկի խմբի գործընթացից: Այսպիսով, Ադրբեջանն ուզում է ձևականորեն պահպանել Մինսկի խմբի գործընթացը, որ այնտեղ ինչ-որ բան են անում, բայց մյուս կողմից՝ շատ կոշտ խոսել Ղարաբաղյան հարցի մասին, որպեսզի կարողանա գնալով վատթարացող սոցիալական վիճակի պայմաններում ազդել ներիշխանական գործընթացների վրա: Դա էլ նրանք անում են, իսկ դրա համար հարկավոր է կրակել սահմանին: Պարզապես խոսելը բավարար չէ:

– Եվ Դուք կարծում եք, որ սրանո՞վ է բացատրվում Մամեդյարովի վերջին հայտարարությունը, թե Մոսկվայում կայացած հանդիպումից հետո «ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ խաղաղություն հնարավոր է զորքերի դուրսբերման կամ տարածքների դիմաց»:

Այո, իհարկե: Դա այս խաղի մի մասն է:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում