Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Բաքվին պարտադրում են հրադադարի մեխանիզմը այլ կերպ

Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին հերթական միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը անկասկած բավական հետաքրքիր է և ամենևին ոչ հերթական: Դա վկայում է, որ, մեղմ ասած, ոչ հերթական է դիտվել նաև Ադրբեջանի սադրանքը, երբ կառավարվող հրթիռով հարվածել են հայկական ՀՕՊ կայանին և փորձել շարքից հանել այն: Բարեբախտաբար, հայկական կողմը չունի մարդկային կորուստ, ինչն, ըստ ՊՆ խոսնակի, այն բանի շնորհիվ է, որ տեխնիկան եղել է լավ և հմուտ քողարկված ու պաշտպանված:

Հրադադարի խախտման բնույթն այնպիսին էր, որ փորձագետների մի ստվար մասի հիմք տվեց խոսելու այն մասին, որ Ադրբեջանն այդպիսով մոտեցնում է նոր պատերազմը: Սա, իհարկե, հարաբերական պնդում է: Ի վերջո, հարց է առաջանում՝ եթե Բաքուն մոտեցնում է նոր պատերազմը, ապա ինչո՞ւ պետք է պատերազմից առաջ «մատնի» իրեն: Իսկ դա այլ բան չէր, քան հենց «մատնություն»: Ադրբեջանն անկասկած չի հրաժարվել ռազմական մտադրություններից, և պատերազմի վտանգը, անշուշտ, առկա է, սակայն անկասկած է նաև, որ այդպես պատերազմ Բաքուն չի սկսելու:

Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է համանախագահները անեին ըստ էության աննախադեպ հայտարարություն և մատնացույց անեին Բաքվի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ Ադրբեջանն է արձակել հրթիռը և նոր միայն ստացել հայկական պատասխան: Նախ՝ արժե հիշել, որ համանախագահների այդօրինակ հայտարարությունն այդքան էլ աննախադեպ չէ: 2015 թվականի հունվարին, երբ Ադրբեջանը Հայաստանի՝ ԵՏՄ պաշտոնական անդամության մեկնարկից սկսեց ինտենսիվ լարել իրավիճակը դիվերսիոն գրոհների միջոցով, ինչը հանգեցրեց երկկողմ զոհերի, համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Դրանում ասվում էր, որ Ադրբեջանը պետք է հավատարիմ լինի հրադադարի պահպանման հանձնառություններին:

Ադրբեջանի պատասխանատվության շեշտադրումը, որոշակի հասցեականությունը այդքան էլ աննախադեպ չէ և նորություն չէ: Մինչդեռ 2015 թվականի այդ հայտարարությունից հետո Բաքուն ոչ միայն չհանդարտվեց, այլ եղավ նաև ապրիլի պատերազմը: Իհարկե, իրավիճակները, նաև ձևակերպումներն ու շեշտադրումները ամենևին նույնական չեն, և դրանք երբեք չեն կրկնվում, առավել ևս՝ մեծ քաղաքականության մեջ: Ամենափոքր նրբերանգը անգամ կարող է հանգեցնել մեծ փոփոխության:

Մյուս կողմից՝  անհրաժեշտ է նկատել թերևս մեկ այլ՝ բավականին նուրբ մի ասպեկտ: Փետրվարին Բաքուն փորձեց գրոհ նախապատրաստել կամ գրոհի իմիտացիա: Ստացավ հայկական ուժերի ծանր հակահարվածը, ընդ որում, կանխարգելիչ հարվածը՝ չեզոք գոտում թողնելով էլիտար ստորաբաժանումների ջոկատի անդամների դիեր, այդ թվում՝ հետախուզության ղեկավար կազմից:

Միևնույն ժամանակ, ամենաէականն այդ իրավիճակում այն էր, որ փաստորեն պարզվեց հայկական առաջնագծի տեխնոլոգիական համալրման, այսպես ասած, ներուժը և տեսադիտարկման այն նոր հետախուզական կարողությունները, որոնք հայկական կողմին տալիս են հակառակորդի խորքային շարժերը արձանագրելու և ժամանակին կանխարգելիչ գործողություններ կատարելու, այսպես ասած՝ անսպասելիության էֆեկտը չեզոքացնելու հնարավորություն:

Դա զուտ տեխնիկական խնդիր չէ, այլ նաև քաղաքական, ինչն արձանագրեց ադրբեջանական մամուլը՝ աղաղակելով, թե ամերիկացիները հայկական կողմին ապահովել են ժամանակակից սահմանային սարքավորումներով: Ավելին, հայկական կողմը ոչ միայն հասցրեց կանխարգելիչ հարված, այլ նաև ներկայացրեց Ադրբեջանի նախահարձակ լինելու ապացույցները: Դրանից հետո Ադրբեջանը շփման գծում կտրականապես հրաժարվեց դիվերսիոն ներթափանցումների փորձերից՝ հասկանալով, թե ինչ վտանգով է դա հղի:

Այդպիսով, անուղղակի, պայմանական, սակայն արձանագրվեց նոր իրավիճակ, երբ Բաքվին հարկադրվեց հրադադար առնվազն մի տարբերակի՝ դիվերսիոն ներթափանցման փորձերի առումով: Այսինքն՝ Բաքուն զրկվեց այդ գործիքը լայնորեն կիրառելու միջոցով շփման գծում լարվածության հնարավորությունից: Պատահական չէ, որ փետրվարից հետո Բաքուն դիմել է միայն դիպուկահարների «օգնությանը»:

Միևնույն ժամանակ անկասկած էր, որ Ադրբեջանի համար դա, մեղմ ասած, «այն կալիբրը» չէ, որով կարող է լուծել խնդիրներ իր՝ առանց այդ էլ փակուղային իրավիճակում: ՀՕՊ կայանի ուղղությամբ արձակված հրթիռային հարվածի առանձնահատկությունը հենց այդտեղ է, ոչ թե պատերազմական նախապատրաստություն լինելու վտանգի մեջ: Ադրբեջանը, փետրվարին ծանր հարված ստանալով և, այսպես ասած, տեխնիկապես, ինստիտուցիոնալ առումով զրկվելով իր ռազմական դիվանագիտության հնարավորություններից մեկից՝ դիվերսիոն գրոհների հնարավորությունից, որոնում է նոր «կալիբր»՝ համարժեք: Հրթիռի կիրառումն այդ որոնումների շրջանակում է, և այդ իմաստով է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն առանձնահատուկ:

Բաքվին փաստորեն թույլ չեն տալիս մեծացնել կալիբրը կամ, այլ կերպ ասած, հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը խոչընդոտող Բաքվին փաստորեն այլ կերպ են պարտադրում այդ «մեխանիզմները»՝ քայլ առ քայլ սահմանափակելով ադրբեջանական ռազմական շանտաժի դիվանագիտության «գործիքակազմը»: Բաքվին պարտադրում են հրադադարի մեխանիզմը, բայց քայլ առ քայլ նեղացնելով «կալիբրը»: Դա, իհարկե, հազիվ թե լինի արագ գործընթաց, սակայն միտումն ինքնին կարևոր է, ու ԵԱՀԿ հայտարարությունը արժեքավոր է հենց այդ միտումը հստակ արտահայտելու տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում