ՏԻՄ մարմիններում արատավոր երևույթներ է ձևավորվել։ Այդ մասին՝ այսօր՝ մայիսի 20-ին Ազգային Ժողովում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հարցադրում անելով տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարդևան Գրիգորյանին։
Սասուն Միքայելյանի խոսքով՝ քաղաքապետարանների բյուջեն ձևավորվում է քաղաքապետերի ցանկությամբ և ծախսերն էլ անում են կամայական. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ գալիս են ոմանք, խոստումներ տալիս, իսկ այն տարածքներում, որտեղ մարդիկ քվեարկում են իրենց խղճով, այլանդակ վիճակ է տիրում»,- նշել է Սասուն Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ, օրինակ, Հրազդանի Վանատուր թաղամասում 15 տարի ոչ մի գործ չի արվել։
Անդրադառնալով Ս. Միքայելյանի հարցին, թե հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում Վարդևան Գրիգորյանն ինչ է ձեռնարկելու արատավոր ավանդույթները արմատախիլ անելու համար, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը պատասխանեց. «Ընտրված քաղաքապետը ոչ միայն իր ընտրողների, այլև ամբողջ քաղաքի քաղաքապետ է։ Բյուջեն հաստատում է ավագանին։ Այստեղ կարևոր է ավագանու դերը, որը որոշում է այս կամ այն ծախսերը անելու։ Կողմ եմ, որ ավագանու ինստիտուտը ուժեղանա և հակակշիռ լինի քաղաքապետին։ Քաղաքապետը պետք է հավասար բաշխի ծախսերը»։
Մանրամասները՝ տեսանյութութում: