Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայ մարզիկի չեմպիոնական հաղթանակը «դժոխքում»՝ «Արցախի» հնչյունների ներքո…

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ խառը մենամարտերի Fight Nights Global մրցաշարի եզրափակիչը Ռուսաստանը ներկայացնող Վարդան Ասատրյանի և ղազախ մարզիկ Ժալգաս Ժումագուլովի միջև: Նախքան մենամարտը Ժումագուլովը հայտարարել էր, Ղազախստանի կենտրոնական «Բարիս» արենայում ուղղակի սատկացնելու է հայ մարզիկին: Ասատրյանի մրցակիցը կշռման արարողության ժամանակ դիմելով սադրանքի՝ ամեն գնով ցանկացել էր ծեծկռտուք հրահրել նշելով, որ «Բարիս» արենայում ինքը և 12 հազար երկրպագուները հայ մարզիկի համար մենամարտը դժոխքի են վերածելու: Նշենք, որ Ժումագուլովը մեծ հեղինակություն է վայելում Ղազախստանում:

Մինչև Ասատրյանի հետ մենամարտը նա անցկացնելով 11 մարտ՝ 9 հաղթանակ է տոնել և երկու պարտություն կրել: Խառը մենամարտերի մասնագետները կողմերի հնարավորությունները հավասար էին գնահատում: Ասատրյանը զերծ մնալով ամպագորգոռ հայտարարություններից, ասել էր, որ իրեն ամենևին չի անհանգստացնում մարտի՝ Ժումագուլովի հայրենիքում կայանալու փաստը:

Մենամարտն անցավ լարված և անզիջում պայքարում: 5 ռաունդներում ունենալով շոշափելի առավելություն Ասատրյանը մրցավարների որոշմամբ նվաճեց Fight Nights Global-ի թեթեւագույն քաշում առաջին չեմպիոնական գոտին: Հիշեցնենք, որ, այս տարվա փետրվարի 23-ին Ասատրյանը Fight Nights Global մրցաշարի կիսաեզրափակչում նոկաուտով հաղթանակ էր տարել ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովի նկատմամբ, որից հետո ծածանել էր Արցախի Հանրապետության պետական դրոշը: Fight Nights ընկերությունը խզել էր պայմանագիրը Ասատրյանի հետ: Մարզիկի հետ համագործակցության դադարեցման պաշտոնական պատճառ էր դարձել էթիկայի նորմերի խախտումը, որն արտահայտվել է քաղաքական բովանդակության խորհրդանիշի գործածմամբ։ Ապրիլի 19-ին Fight Nights Global-ը պաշտոնական գրություն էր հղել Ասատրյանին՝ հայտարարելով, որ ներում է շնորհել հայազգի մարզիկին:

Ասատրյանի և Fight Nights Global-ի միջև նոր պայմանագիր էր կնքվել: Այս փաստը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Ադրբեջանում: Հարևան երկրում կարծում են, որ ռուսական պրոմոութերական ընկերությունը լկտի կերպով ծանր հարված է հասցրել ադրբեջանցի ժողովրդի ինքնասիրությանը: Որոշ մարզիկներ էլ, անդրադառնալով Fight Nights Global-ի որոշմանը, նշել են, որ եթե Աստանայում Ասատրյանը բարձրացնի Արցախի դրոշը իրենք ուրիշ քայլերի կդիմեն: Ասատրյանի՝ բազմաթիվ անգամ Արցախի դրոշը բարձրացնելու հետևանքով առաջացած աղմուկի հետևանքով Fight Nights Global-ը պաշտոնապես նոր կանոնադրություն է հաստատել, ըստ որի՝ մարտերի ժամանակ քաղաքական խորհրդանիշներ գործածող մարզիկները կտուգանվեն կամ ընդհանրապես կորակազրկվեն: Այս օրենքը ուժի մեջ է մտել ապրիլի 21-ից: Մինչ այդ մարզիկների՝ քաղաքական խորհրդանիշներ օգտագործելը արգելող որևէ կանոնադրություն չի գործել: Եվ ահա Ժումագուլովի հետ մենամարտի ժամանակ Ասատրյանը մրցահարթակ դուրս եկավ Արա Գևորգյանի հայտնի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո: Չհամաձայնվելով մրցավարների որոշմանը Ղազախստանի ներկայացուցիչը մարտից հետո հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն:

Fight Nights Global-ի ղեկավարներն էլ արդեն իսկ խոսում են հնարավոր ռևանշի մենամարտի մասին: «5 ռաունդից բաղկացած ցանկացած մենամարտ հետաքրքրության տեսանկյունից պետք է կրկնվի: Մարտն իսկապես լարված էր և դիտարժան: Որպես երկրպագու ցանկանում եմ, որ կայանա ռևանշի մենամարտը: Այս պահին ստույգ չեմ կարող ասել կողմերը կցանկանան նորից հանդիպել, թե ոչ: Նշեմ սակայն, որ մեր կազմարպերպությունն ունի իր կանոնակարգը որի հիմքում ընկած է մարզիկների վարկանիշը: Եթե պարտվելուց հետո մարզիկը հաջորդ մարտն ավարտում է հաղթանակով, ապա նա նորից է հնարավորություն ստանում վիճարկել չեմպիոնական գոտին: Ասատրյանի հետ նորից հանդիպելու համար Ժումագուլովը ևս մեկ մարտ պետք է անցկացնի և հաղթի: Բացի այդ ղազախ մարզիկը բողոքարկել է մրցավարների որոշումը: Սպասենք վերջնական որոշմանը որից հետո որոշակի հստակեցում կլինի»,- ասել է Fight Nights Global-ի նախագահ Քամիլ Հաջիևը: Մարտից հետո Ասատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրպագուներին, ովքեր աջակցել են իրեն թե մրցավայրում, և թե «Բարիս» արենայից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում