Եթե շատ եք, դա դեռ չի նշանակում, որ ճիշտ եք. այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ դիմելով Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նածագահի թեկնածու Հրայր Թովմասյանին:
Զեյնալյանը նաև նշեց, որ կողմնակի, օբյեկտիվ դիտորդների մեջ ձևավորվել է համոզմունք, որ Հայաստանում քաղաքական կոռուպցիա կա, և հետաքրքրվել է. «Քաղաքական մեծամասնության չափաբաժինը հասարակության մեջ 5,6 տոկոս է, բայց, օրինակ, դպրոցների տնօրենների գրեթե 90 տոկոսը իշխող կուսակցության անդամներ են։ Ձևավորվել է համոզմունք, որ Հայաստանում առկա է ընտրական կաշառքի մշակույթ։ Ինչպե՞ս եք պայքարելու դրա դեմ»:
«Լավ ընտրություններ անցկացնելու հարցում կարևորագույն նշանակություն ունի հասարակության քաղաքական իրավական կուլտուրան։ Ինչպես է հասարակությունը հասկանում ընտրությունների գինը, այն մարմնի դերն ու նշանակությունը, որը պետք է ձևավորի։ Մեր առջև ծառացած խնդիրը ոչ միայն Հայաստանի համար է, բոլոր երկրներում էլ կա, հասարակության քաղաքական իրավական մշակույթի բարձրացումն է»,- ասել է Հրայր Թովմասյանն ու հավելել. «Եթե մենք շատ ենք, չի նշանակում, որ ճիշտ ենք։ Կարող է մեծամասնությունը ճիշտ լինել, կարող է փոքրամասնությունը ճիշտ լինել։ Ճիշտը կարող է լինել և այստեղ, և այնտեղ»։
Զեյնալյանը հիշեցրեց աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «Մի տանիր զմեզ ի փորձություն»։ «Հասարակությանը չի կարելի տանել փորձության՝ տեսնելու կվերցնի ընտրակաշառքը, թե ոչ»:
Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ ընտրություններն ավելի հին են, քան աստվածաշնչյան ձևակերպումը։
Մանրամասները՝ տեսանյութում: