Որպես պատգամավոր, ունեմ իմ պատկերացումները, քաջածանոթ եմ ոլորտի խնդիրներին: Պատրաստվում եմ առավոտից երեկո աշխատել նախագծերի վրա: Որպես իրավաբան, ինձ շատ հոգեհարազատ է այդ աշխատանքը: Հաճույք եմ ստանում օրենքի նախագիծ ստեղծելուց: Այս մասին ԱԺ-ում այսօր ասաց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նածագահի թեկնածու Հրայր Թովմասյանը:
Նա ընդգծեց, որ հանձնաժողովը պետք է փորձել դարձնել այնպիսի հարթակ, որտեղ ոչ միայն ԱԺ իրավական պոտենցիալը պետք է իրացվի հանձնաժողովի աշխատանքներում, այլ նաև դրսում գտնվող մեր իրավական պոտենցիալը պետք է բերել և հանձնաժողովում իրացնել, դրանք մեր ուսումնական հաստատություններ են, մեր իրավաբան գիտնականներն են, որոնց դիմելով և նրանց կարծիքները լսելով՝ պիտի եզրակացություններ անել:
Մանրամասները՝ տեսանյութում: