«Առաջնագծում զոհված զինծառայող Արտակ Էդիկի Ռաֆայելյանը գինեսի ռեկորդակիր է: Ճիշտ չի՞ լինի, որ նման շնորհալի երիտասարդները համապատասխան զորամասում ծառայեն: Չեմ կարծում, որ ունեցել ենք նման երիտասարդ այս տարիների ընթացքում: Ճիշտ չէ՞ր լինի, որ նման երիտասարդները ծառայեին համապատասխան զորամասում: Օրինակ՝ Ա. Ռաֆայելյանը պետք է ծառայեր սպորտային զորամասում»,- «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ-ում դիմելով Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանին՝ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց այս խնդրի մասին:
Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հարցը կարելի է քննարկել ՊՆ-ի հետ. «ՊՆ-ի շրջանակներում է հարցի լուծումը: Ձեր բարձրացրած կոնկրետ խնդիրը կարող է քննարկման առարկա դառնալ: Ուղղակի պետք է նկատեմ, որ զինվորական ծառայության վայրի ընտրությունը որոշվում է համապատասխան ընթացակարգերով: Կառավարությունն ու ՊՆ-ն կարող են առանձին դեպքեր քննարկել ու համապատասխան լուծում տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: