Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Նախագահի խոսքը Կազանի փաստաթղթի մասին վկայեց Մոսկվայի ու Երևանի լուրջ նպատակադրումը

«Ամենևին չեմ կասկածում, որ այս տարբերակի կիրառման դեպքում այդ խաղաղարար զորախումբը միմիայն ռուսական կարող է լինել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 18-ին ելույթ ունենալով խորհրդարանի նոր կազմի առջև, խոսել էր նաև Արցախյան հիմնախնդրի մասին՝ անդրադառնալով Կազանի փաստաթղթին և նշելով, որ այն շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ:

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը ուշագրավ է համարում նման ակնարկը՝ ասելով, որ ռուսական նախաձեռնությամբ բանակցված Կազանյան փաստաթղթի՝ պաշտոնական Երևանի համար արդիական լինելու մասին Սերժ Սարգսյանի խոսքը վկայում է, որ շատ լուրջ է առնվազն Ռուսաստանի և Հայաստանի նպատակադրումը՝ կյանքի կոչելու Արցախյան հիմնախնդրի կարգավորման «տարածքների հանձնում՝ Արցախի անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևը:

Արման Մելիքյանը խոսեց այս թեմայի շուրջ՝ մեկնաբանելով «Առաջին լրատվական»-ի հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարության մասին:

– Պարոն Մելիքյան, ի՞նչ նպատակներ էր հետապնդում Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը իր այն հայտարարությամբ, թե Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ հնարավոր է խաղաղության հասնել «զորքերի դուրսբերման կամ տարածքների դիմաց»: Կարծում եք՝ նման խոսակցություն կարո՞ղ էր լինել Լավրովի, Մամեդյարովի և Նալբանդյանի միջև, թե՞ Մամեդյարովը փորձում է պարզապես նման հայտարարությամբ ազդել իրավիճակի վրա: Ովքե՞ր են հայտարարության հասցեատերերը՝ հայկական կամ ռուսական կողմե՞րը, Մինսկի խո՞ւմբը, գուցե ադրբեջանական հանրությունը կամ իշխող շրջանակնե՞րը:

– Նախևառաջ, մենք պետք է հստակ գիտակցենք, որ հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն ձևաչափով տեղի ունեցող բանակցություններն իրականում ոչ թե Արցախ-Ադրբեջան հակամարտությունը կարգավորելու, ազգամիջյան թշնամանքն արմատախիլ անելու և տևական խաղաղություն հաստատելու նպատակն են ունեցել, այլ փոխակերպվել են մի «ստվերառատ» քաղաքական հարթակի, ուր առևտուր է տարվել Ադրբեջանում Ռուսաստանի ռազմաքաղաքական բացառիկ ազդեցության ու ռազմական ներկայության վերահաստատման պայմանների շուրջ, իսկ Երևանն ու Բաքուն էլ փորձում են նվազագույնի հասցնել դրա համար իրենց կողմից վճարելիք գինը:

ՀՀ ԱԺ պատգամավորական նոր կազմի առջև պարոն Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի՝ հակամարտության կարգավորմանը նվիրված հատվածը, ուր խոսքը պաշտոնական Երևանի համար Կազանյան փաստաթղթի արդիական լինելու մասին է, վկայությունն է այն բանի, որ իսկապես «տարածքների հանձնում՝ Արցախի անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձևը կենսագործելու առնվազն Ռուսաստանի ու Հայաստանի գործող իշխանությունների նպատակադրումը միանգամայն լուրջ է:

Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ պարոն Մամեդյարովի արտահայտած մտքերն ու օգտագործած ձևակերպումներն իրոք ուշագրավ են մի շարք պատճառներով: Եթե նրա խոսքը ճիշտ է թարգմանվել, ապա «խաղաղություն՝ զորքերի դուրսբերման կամ տարածքների դիմաց» բանաձևը միանգամայն երկիմաստ է հնչում: Այդ բանաձևն ակնհայտորեն լուծման երկու տարբերակ է պարունակում, ու եթե «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակը միանգամայն պարզ է ու ենթադրում է, որ հայկական զինուժն ինչ-ինչ տարածքներ լքում է, և դրանք անմիջապես անցնում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, ապա «խաղաղություն՝ զորքերի դուրսբերման դիմաց» ձևակերպման տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքում հայկական զինուժի դուրսբերումն անմիջապես Ադրբեջանին տարածքների հանձնում կարող է և չնախատեսել: Այսինքն՝ սա մի տարբերակ է, որի կիրառման դեպքում հայկական զինուժը ետ է քաշվում, նրա փոխարեն ներկայիս շփման գծում տեղակայվում է երրորդ պետության զինուժը, որին հակամարտության կողմերի փոխհամաձայնության հիման վրա կարող է խաղաղապահ զորախմբի կարգավիճակ տրվել: Ամենևին չեմ կասկածում, որ այս տարբերակի կիրառման դեպքում այդ խաղաղարար զորախումբը միմիայն ռուսական կարող է լինել: Անկախ այն բանից, թե այս տարբերակի կիրառումն ինչպիսի հետագա արդյունքների կարող է հանգեցնել, դրա կիրառումը էապես կնվազեցնի կամ էլ բոլորովին կզրոյացնի Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի փաստացի ինքնիշխանությունը:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում