Thursday, 18 04 2024
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել

Սփյուռքի մաշված օրակարգը՝ Հայաստանի սպառնալիք

Համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռվից դիտում, թե ինչպես են իր անվտանգության աշխատակիցները մի քանի օր առաջ Վաշինգտոնում հարձակվում հայ, հույն, քուրդ խաղաղ ցուցարարների վրա:

Այն, որ Էրդողանը նման վայրենության ընդունակ է՝ դա այլևս գաղտնիք չէ ոչ Թուրքիայում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Ի դեպ, շատ միջազգային փորձագետներ, ոչ առանց հիմքի, կարծում են, որ գլոբալ և տարածաշրջանային առանցքային հարցերում սկզբունքային հակասություններ ունեցող Ռուսաստանն ու Թուրքիան հաջողությամբ համագործակցում են հենց Պուտինի և Էրդողանի ավտորիտար ձգտումների ընդհանրության, հոգեհարազատության հենքով:

Սակայն հանգիստ թողնենք Էրդողանին և կենտրոնանանք այն հարցի վրա, որ հայերը, հույները և քրդերն, ըստ էության, այնպիսի խղճուկ ցույց էին կազմակերպել, որ Էրդողանի անվտանգության մեկ տասնյակ աշխատակիցներ կարողացան նման ծեծ ու ջարդ կազմակերպել, ու սա այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահի այցը պլանավորված էր, և դրա մասին շատ վաղուց հայտնի էր բոլորին:

Առհասարակ տեղին է խոսել մեր Սփյուռքի պոտենցիալի, նրա օրակարգի մասին, որովհետև ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահական վերջին ընտրությունները բացահայտեցին, որ հայկական օրակարգն աստիճանաբար դուրս է մղվում նույնիսկ այն երկրների ընտրական օրակարգերից, որտեղ գործում են հոծ հայկական համայնքներ` իրենց կազմակերպություններով և ավանդույթներով: Խնդիրը պետք է փնտրել հենց Սփյուռքի, նրա լոբբիստական կազմակերպությունների ոչ ադեկվատ վարքագծի, մաշված ու հնացած օրակարգի մեջ:

Մեր հանրապետությունը շուտով կդառնա քսանվեց տարեկան, սակայն Սփյուռքի կազմակերպությունները կարծես հետևողականորեն անտեսում են այդ հանգամանքը՝ իրենց օրակարգը չներդաշնակեցնելով այն առաջնահերթությունների հետ, որոնք հրամայական են Հայաստանի համար: Հայաստանն ու հայությունը չունեն ռեսուրսներ, պոտենցիալ, որպեսզի միջազգային հարթակներում, տարբեր երկրներում հետապնդեն իրական քաղաքականության հետ չառնչվող, պատմական արդարության վերականգնմանը միտված հարցեր: Ցեղասպանության միջազգային ճանաչման թեման, ըստ էության, փակված է, ու այդ հարցն արհեստականորեն օրակարգ բերվել չի կարող, եթե նույնիսկ հայկական կազմակերպություններն ամեն օր թեմայի շուրջ տասնյակ հայտարարություններ անեն:

Հայկական լոբբին կարող է արդյունավետ գործել՝ օրակարգում ունենալով Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերը: Արդյոք Ամերիկայի հայկական համագումարին կամ Հայ դատի հանձնախմբին չի՞ հուզում այն հանգամանքը, որ մեր հարևան Վրաստանի վարչապետը բարձր մակարդակի ընդունելության է արժանանում Սպիտակ տանը, մինչդեռ մենք չենք էլ հիշում, թե Հայաստանի նախագահը կամ վարչապետը երբ են ընդունելության արժանացել ԱՄՆ նախագահի նստավայրում: Կամ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի անվտանգության և տնտեսության զարգացման խնդիրները հուզում են ոչ թե մեզ, այլ մեր երկրում ԱՄՆ դեսպանին:

Երեկ նա խոսել է Հայաստանում ութ միլիարդ դոլարի ներդրումների հեռանկարի մասին, եթե մեզանում վերացվեն ազատ մրցակցության խոչընդոտները: Վստահ եմ՝ Հայաստանի իշխանություններն անպատասխան են թողնելու դիվանագետի մեսիջը, իսկ դրա նկատմամբ ինչո՞ւ են անհաղորդ ամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպությունները, ինչո՞ւ նրանք Հայաստանի իշխանություններից չեն պահանջում համակարգային բարեփոխումներ: Մի՞թե ծիծաղելի չէ, որ Սփյուռքը շարունակ բարձրաձայնում է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների մասին՝ չնկատելու տալով, որ նույն ողբերգական վիճակն է Հայաստանում:

Քրդերը, եզդիները ցեղասպանվում են, որովհետև չունեն հայրենիք: Հայերը ծեծվելու են ոչ միայն Վաշինգտոնում, այլ նաև Բրյուսելում, Մոսկվայում, ամենուր, որովհետև ձևախեղված են մեր հայրենակիցների, նրանց կառույցների պատկերացումներն իրական Հայրենիքի մասին: Իրական Հայրենիքը ամփոփված է ոչ թե պատմական հիշողություններում, ոչ թե կորսված հողերն է, այլ գոյություն ունեցող հանրապետությունը՝ իր հոգսերով: Եթե սա Սփյուռքը չգիտակցի, ապա մահվան շեմին է՝ առնվազն քաղաքական առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում