Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին հանրապետական Դոնալդ Թրամփի հետ դեբատներից առաջ սովորեցրել են՝ ինչպես խուսափել գրկախառնությունից, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին վկայում է տեսանյութը, որը տարածել է Քլինթոնի նախկին օգնական Ֆիլիպ Ռայնսը:
Տեսագրությունում երևում է դեբատների փորձեր Քլինթոնի և Թրամփին ներկայացնող դերասանի մասնակցությամբ: