Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Wikilieaks-ը կշարունակի իր գործունեությունը: Այդ մասին ռեսուրսի հիմնադիրը ասել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը կարճել է նրա ձերբակալության մասին որոշումը, ինչպես նաև դադարեցրել է բռնաբարության մեղադրանքով նրա դեմ հարուցված հետաքննությունը՝ գրում է Reuters-ը:
Մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Ասանժը նշել է, որ կալանքի տակ պահելը և առանց մեղադրանք առաջադրելու արտահանձնումը դարձել են եվրոպական քաղաքականության առանձնահատկությունը:
Հիշեցնենք, որ 2012թ.-ից ի վեր Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա դիմել է քաղաքական ապաստանի համար՝ զգուշանալով, որ Շվեդիան կարտահանձնի նրան ԱՄՆ: