Հնդիկ հայտնի ռեժիսոր Շեկհար Կապուրը սկսել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումները գրող Միշելին Ահարոնյան Մարկի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի մոտիվներով:
«Գրքի հիմքում ընկած են գրողի տատիկի հիշողությունները, ով փրկվել է Հայոց ցեղասպանությունից: Ֆիլմի սցենարը գրել է Խոսե Ռիվերան: Ֆիլմի գործողությունները` ինչպես գրքում, ծավալվում են 1915-1917 թվականներին»,- գրում է ամերիկյան Deadline պարբերականը:
Ֆիլմի պրոդյուսերն է ցեղասպանության վերապրածի հետնորդ, ամերիկահայ Սոնա Թաթոյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսուհու քասթինգը տեղի է ունեցել Երևանում` քաղաքացիական պատերազմի արդյունքում Սիրիայից Հայաստան եկած երիտասարդ աղջիկների մեջ: