Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը ցնցված է միանգամից երկու ընկերոջ մահվան պատճառով՝ տեղեկացնում է E! Online-ը՝ հղում կատարելով աղբյուրին:
Անցյալ կիրակի կյանքից հեռացավ Paramount Pictures-ի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն Բրեդ Գրեյը, իսկ մայիսի 18-ին մահացավ Soungarden-ի ղեկավար Քրիս Քորնելը:
Փիթը երկուսի հետ էլ մտերիմ էր, ներկա պահին, աղբյուրի խոսքով, Փիթը ընկճված է և շոկային վիճակի մեջ է:
Ավելի վաղ դերասանը հայտարարել էր, որ ինքը Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո ինքնասպանության մասին մտքեր չունի: