Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Ինչու ԵԱՀԿ Մինսկի խումբն այս անգամ թիրախավորեց Ադրբեջանին. ԻՔՄ

ԵԱՀԿ համանախագահների մայիսի 18-ի հայտարարությունը՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրման հետ աննախադեպ է հասցեավորված լինելու առումով:

Այդ հայտարարության նախադրյալները, սակայն, ոչ պակաս աննախադեպ զարգացումներն էին, որոնք տեղի էին ունեցել հակամարտության գոտում:

Ինչպես հայտնի է, մայիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ կառավարվող հրթիռի միջոցով խոցել է «հայկական զինված ուժերին» պատկանող զենիթա-հրթիռային համակարգ: Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունը ուղեկցվեց նաև տեսագրությամբ, որը փաստում էր, որ, իսկապես, Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական թիրախ է խոցել:

Ռազմական տեխնիկայի խոցումը հաստատեց նաև արցախյան կողմը՝ նշելով, սակայն, որ տեխնիկայի վնասումը եղել է մասնակի: Այդուհանդերձ, Ստեփանակերտից լիովին ընդունեցեին միջադեպի փաստը և հայտարարեցին պատասխան գործողությունների դիմելու մասին: Մայիսի 16-ին ու 17-ին ԼՂՀ զինված ուժերը դիմեցին պատժիչ գործողությունների՝ նույնպես կից հրապարակելով կատարվածի տեսագրությունը: Հայկական կողմի գործողությունների մասին հայտնեց նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ հրադադարի խախտման մասին հաղորդագրության տեսքով:

Ի՞նչն  է աննախադեպ

Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում հակամարտող կողմերի հաղորդագրությունները մշտապես հակասում են մեկ մեկու: Մշտապես Ստեփանակերտից (նաև Երևանից) ստացվող տեղեկությունները հակասում են Բաքվից տարածվող հաղորդագրություններին և հակառակը: Այդպես եղավ, օրինակ, անցած տարվա դեկտեմբերի վերջին տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, երբ Երևանից հայտնեցին, որ կանխվել է ադրբեջանական հարձակումը, իսկ Բաքվից պնդեցին, որ հենց հայկական կողմն է նախահարձակ եղել: Այդպես էր նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Ստեփանակերտն ու Բաքուն տարբեր տեղեկություններ էին տրամադրում ռազմական գործողությունների սկսման մասին՝ ԼՂՀ-ն հայտարարում էր, որ հարձակվել է Ադրբեջանը, իսկ վերջինս պնդում էր հակառակը:

Միջազգային հանրության կողմից իրար հակասող այս տեղեկատվությունները ընդունվում են համապատասխանաբար, ինչին և հետևում են անհասցե հայտարարությունները հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին: Առնվազն, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի իրականությունը պարզելու որևէ մանդատ, չի կարող ասել, որ այս մի կողմը ճիշտ է ասում, իսկ հակառակ կողմը՝ սուտ:

Այս դեպքում, սակայն, ստեղծվեց մի իրավիճակ, երբ ադրբեջանական ու հայկական կողմերը հանդես եկան միմյանց հաստատող տեղեկատվությամբ, որն ամրագրվեց նաև փաստացի օբյեկտիվ ապացույցներով (տեսանյութերով): Այսինքն, այլ կերպ ասած, մայիսի 15-17-ը տեղի ունեցած դեպքերը միջազգային հանրությանը ներկայացվեցին օբյեկտիվորեն, ինչին անմիջապես հետևեց հասցեավորված հստակ արձագանք:

Ի՞նչ է սա ցուցանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերոնշյալ հայտարարությունը նշանակում է, որ հակամարտության շփման գծից ստացող տեղեկատվության օբյեկտիվությունը առանցքային նշանակություն ունի կարգավորման գործընթացի համար:

Վստահության ու միջադեպերի հետաքննության մեխանիզմները, որոնց մասին պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, ենթադրում են հենց այսպիսի երևույթի հաստատում, երբ ցանկացած նման միջադեպերի ժամանակ հստակ տեղեկություններ կլինեն նախահարձակ կողմի վերաբերյալ:

Սրան է ուղղված նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, ինչը թույլ կտա առավել մանրամասն դիտարկումներ իրականցնել շփման գծում ու հետաքննել միջադեպերը: Նման փորձ կա Ուկրաինայի արևելքում հակամարտության գոտում, որտեղ ԵԱՀԿ դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են տեխնիկական տարբեր միջոցների, այդ թվում անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչի շնորհիվ կարողանում են հստակ ասել, թե ո՞վ է առաջինը խախտել հրադադարը:

Ու թեև Ադրբեջանական կողմը, ըստ ամենայնի, չի ցանկանում ԵԱՀԿ Մինսկի խմբին տալ դեպքերը քննելու մեխանիզմներ, սակայն, դա է սահմանին արյունալի միջադեպերը նվազեցնելու և միջազգային թիրախավորված քննադատություն լսելու միակ ճանապարհը:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում