Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ձեր կերպարը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անհամատեղելի է. Մարուքյանը` Աշոտյանին

«Ինձ համար Ձեր կերպարը, որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, անհամատեղելի է»,-այսօր խորհրդարանական նիստի ժամանակ դիմելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանին՝ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իր այս մտահոգությունն ունի 2 պատճառ, նախ որ Աշոտյանն, ըստ Մարուքյանի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք չունի, և բացի դրանից՝ ՀՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն լինել չի նշանակում, որ խորհրդարանն էլ ՀՀԿ-ի արտաքին կապերի խնդիրներն է լուծելու:

«Եթե Ձեզ համեմատում եմ Արտակ Զաքարյանի հետ, բավական լուրջ տարբերություններ կան: Մեզ հաջողվել է, նրա հետ ունենալով քաղաքական տարաձայնություններ, աշխատել նրա հետ, հիմա մտահոգություն և կասկածներ ունեմ, որ չենք կարող Ձեզ հետ էլ աշխատել և որ կկարողանաք այդ կարևոր հանձնաժողովը ղեկավարել»,- շարունակեց Մարուքյանը:

«Իմ պատասխանից կախվա՞ծ լինելու է ձեր քվեարկությունը»,- հարցրեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով՝ իմ հանդուրժողականությունն անսահման է, ապա շարունակեց. «Երբ ես, բժիշկ լինելով, 2005 թվականին մտա խորհրդարան, շատերն ասում էին՝ ի՞նչ կապ ունի բժիշկը քաղաքականության հետ: Այսօր տեսնում ենք, թե բժիշկներն ինչ բարձունքի են հասնում քաղաքականության մեջ, հետո ասում էին՝ Կրթության նախարարն ո՞ւր, բժիշկն ո՞ւր: Երբ որ նախարար էի ու մտա Ֆեյսբուք, ձեր գործընկներից մեկն ինձ ասում էր՝ ինչ Ֆեյսբուք, ձեզ լրջանալ է պետք: Այսօր արդեն մի քանի ամիս է՝ նա «հացս ձեռիցս տարել է»: Պատասխանս չի ենթադրում անհամեստություն, որ գիտեք՝ այո, ես կարող եմ…:

Ես էլ եմ պարոն Զաքարյանի մասին բարձր կարծիքի, երբեք չեմ համեմատել 2 տարբեր անձանց, ինչպես օրինակ երբեք չեմ համեմատել Ձեզ պարոն Փաշինյանի հետ, որ հասկանամ, թե ինչու պարոն Փաշինյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, իսկ դուք՝ ոչ: Ձեր քաղաքական ուժի որոշումն է եղել:

Մեր քաղաքական որոշումն է եղել ներկայացնել իմ համեստ անձի թեկնածությունը… Ինչ վերաբերում է խորհրդրանական դիվանագիտությանը, ապա դրա մեջ կուսակցությունների դերն ավելի լավ կգնահատեք, երբ ձեր կուսկացությունը զարգանա, մեծանա…»,- նշեց Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում