Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

ՌԴ-ն բալանս է ապահովում՝ Բաքվին տալիս է տակտիկական, մեզ՝ ռազմավարական զենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, վերջին շրջանում անընդհատ լարվածություն է ստեղծվում ղարաբաղաադրբեջանական սահմանին, նոր զինատեսակներ են կիրառվում: Սա կարո՞ղ ենք համարել Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստում, թե՞ պարզապես այսպես փոքր դրվագներ ստեղծելով դրա ֆոնն են ստեղծում:

– Ես միշտ էլ ասել եմ, որ պատերազմն ավարտված չէ, և մենք չունեն խաղաղության պայմանագիր: Մենք ունենք զինադադարի պայմանագիր: Այնպես որ, այս վերջին գործողությունները մենք պետք է դիտենք այլ տրամաբանության մեջ: Մենք պետք է հասկանանք, թե Ադրբեջանը ինչ նպատակ է հետապնդում: Ապրիլյան գործողություններից հետո, որպեսզի մենք գնահատենք Ադրբեջանի պահվածքը և ասենք, թե ինչ է տեղի ունեցել, ապա պետք է նկատել, որ Ադրբեջանը ապրիլի 2-ին գործողություններ է սկսում, իսկ 3-ին դիմում է Մոսկվա, որպեսզի զինադադար հաստատվի: Մենք պետք է հասկանանք Ադրբեջանի ունակությունները, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը նույնիսկ ունակ չի պրովոկացիա կազմակերպել և հասնել իր առաջ դրած նպատակին: Ապրիլյան օրերին Ադրբեջանը լուրջ վնասներ կրեց՝ չհասնելով որևէ լուրջ նպատակի: Եվ հիմա էլ շարունակում է այդ շանտաժի քաղաքականությունը: Նա ամեն ինչով փորձում է վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի պատերազմի վերսկսման վտանգի, վախի տակ հայկական կողմը գնա զիջումների: Այդ գործողություններով Ադրբեջանը փորձում է ջարդել մեր ռազմաքաղաքական ղեկավարության կամքը, որպեսզի գնան տարածքային զիջումների ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում: Սա է նպատակը, և դրա մասին Իլհամ Ալիևը բացահայտ ասում է իր ելույթներում: Բայց ինքն ի վիճակի չէ հարցն այդ ձևով լուծել: Եթե ի վիճակի լիներ, նա կգնար հարցը ռազմական ճանապարհով լուծելուն և լայնածավալ գործողություններ կսկսեր: Իրենք նույնիսկ հասկանալով, որ իրենք են խախտում զինադադարի պայմանագիրը, իրենք միշտ գտնում են որևէ մի հիմնավորում, որ դրան հայկական կողմն է դրդել իրենց: Նույնն էլ եղավ ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ իրենք հայտարարեցին, որ իրենք ստիպված են եղել հակահարված տալ: Նույնն էլ եղավ օրերս ՀՕՊ համալիրը վնասելու ժամանակ: Հիմա էլ իրենք փորձում են համոզել, որ հայկական կողմը փորձել է իր վերահսկողության տակ վերցնել օդային տարածքը, հայկական կողմն ուզել է ոչնչացնել նրանց պաշտպանության նախարարի ուղղաթիռը: Սա հիմարություն է, անգրագիտություն, քանի որ նրանց օդային տարածքը մեր վերահսկողության տակ է:

-Դուք ասում եք, որ Ադրբեջանը նման գործողություններով փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանին, մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, վախի մթնոլորտ ստեղծել: Իսկ հայկական կողմն ի՞նչ է անում, որ ասենք, կրկնվեն ապրիլյան դեպքերը: Ադրբեջանը նորից զինվում է, Ռուսաստանից սպառազինություն է ձեռք բերում: Արդյո՞ք մենք ադեկվատ ենք արձագանքում այս ամենին:

-Մեր ադեկվատությունը ապացուցում է մի բան, որ մենք պատերազմում հաղթանակ ենք տարել, իսկ Ադրբեջանը 25 տարի ունենալով տնտեսական, սպառազինության մի շարք այլ առավելություններ չի կարողանում լուծել իր խնդիրը: Սա է գնահատականը: Բնական է, որ նա զենք պետք է առնի, իսկ մենք գտնում ենք ասիմետրիկ պատասխան, որն ավելի էֆեկտիվ է: Բացի այդ, Ադրբեջանը ռազմական և բանակցային ոլորտներում պարտություններ է կրում, նա չի կարողանում հասնել իր նպատակներին: Համանախագահները ընդունել են հայկական կողմի առաջարկները, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում դա հաստատվել և ընդունվել է, բայց Ադրբեջանը չի կարող գնալ վերահսկող մեխանիզմների կատարմանը, քանի որ ամեն ինչ պարզ կդառնա, որ ինքն է խախտում զինադադարը: Ադրբեջանը գտնվում է և միջազգային հանրության ճնշման տակ և այն պայմանագրի ճնշման տակ, որն իր շահերից չի բխում:  Ապրիլյան գործողություններից հետո ինքը փորձեց գնալ պայմանագրի չկատարման, փոխել պայմանագիրը և իջեցնել փաստաթղթի լեգիտիմությունը, բայց դա նրան չհաջողվեց: Այնպես որ, մենք շատ ճշգրիտ պետք է գնահատենք իրավիճակը:

-Բայց սպառազինության առումով ուժերը հավասա՞ր են, թե՞ Ադրբեջանը առավելություններ ունի:

-Սպառազինության առումով հայկական կողմը միշտ ապահովել և ապահովում է այդ բալանսը: Եթե իրենք ձեռք են բերել տեխնիկա, որը տակտիկական առումով իրեն առավելություն է տալիս, ապա մենք ունենք տեխնիկա, որը մեզ առավելություն է տալիս ռազմավարական օղակում առավելության հասնել: Եվ ընդհանուր առմամբ մենք առավելություն ունենք մեր ստորագրած պայմանագրերի առումով: Մենք լուծում ենք հարցեր, որոնք նրանք լուծում են մեծ գումարներով: Մեկ օրինակ բերեմ. տանկի մեկ կոմուլիատիվ արկղը շուկայում արժե 7 հազար դոլար, մեզ համար դա անհամեմատ էժան է: Թող Ադրբեջանը գնա այդ ճանապարհով:

-Բայց մենք լծակներ ունե՞նք կանխելու, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեր հակառակորդին զինամթերք չվաճառի:

-Այդ թեման ես համարում են փակված: Այս թեման պետք չի շոշափել: Զենքի վաճառքը բիզնեսից զատ քաղաքականություն է: ԱՄՆ-ը զինամթերք է վաճառում ե՛ւ Իսրայելին, ե՛ւ Քաթարին, որոնք իրար հետ թշնամիներ են: ԱՄՆ-ը զենք է վաճառում ե՛ւ Հունաստանին, ե՛ւ Թուրքիային, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են: Այսպիսի տասնյակ օրինակներ կարող եմ բերել: Կարևոր է, թե ինչ նպատակ է հետապնդում զենքի վաճառքը, որտեղ բազմաթիվ նրբություններ կան, որոնք չենք կարող հրապարակային ասել:

-Բայց վերջին հաշվով այս զենքը մեր դեմ է օգտագործվում:

-Մեր դեմ վերջում օգտագործվեց ՍՊԱՅԿ-ը, որը իսրայելական է:

-Ռուսականը չի՞ օգտագործվում:

-Օգտագործվում է: Բայց ավելի լավ է Ռուսաստանը ազդեցություն ունենա Ադրբեջանի վրա, քան ուրիշ մեկ այլ պետություն: Ռուսաստանը կարողանում է բալանս ապահովել: Ադրբեջանին տվել է տակտիկական զենք, մեզ՝ ռազմավարական:

-Ինչ կտա Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Արդյո՞ք դա մեզ առավելություն կտա: Արդյո՞ք Խաչատուրովն ի զորու կլինի փոխել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում կամ գոնե ավելի օպերատիվ դարձնել:

-Այո, սա բարձրացնում է Հայաստանի դերը, սա բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը, սա տալիս է լրացուցիչ լծակներ և դրա վառ ապացույցն այն է, որ Ադրբեջանը ամեն ինչ անում էր, որ դա տեղի չունենար: Սա շատ դրական գործընթաց է, որը կունենա ազդեցություն: Խաչատուրովն ունակ չէ դուրս գալ սահմանված շրջանակներից, բայց շրջանակներում էլ գործելով կարող է շատ օգուտ տալ Հայաստանին:

-Բայց այս նշանակումով ՀԱՊԿ-ը կարո՞ղ է ավելի օպերատիվ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին ծագած միջադեպերին:

-Կարող է: ՀԱՊԿ-ը գործում է միայն ագրեսիայի դեպքում, բայց փաստաթղթերում կան կետեր, որոնք թույլ են տալիս արձագանքել ծագած խնդիրներին:

-Ագրեսիայի սահմանումը ո՞րն է: Օրինակ, երբ բնակավայր է գնդակոծվում սահմանին, դա ագրեսիա չէ՞։

-Ագրեսիան այն է, երբ հակառակորդի զինված ուժերը մտնում են քո տարածք և վերցնում են տարածքներ: ՀԱՊԿ պայմանագրում հստակ սահմանված է, թե ինչ է ագրեսիան:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում