Խորհրդարանում 64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվեց «Հանրապետական» խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով։
Հանձնաժողովներն են՝
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով