«ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը պաշտպանում է «Ելքի» առաջարկը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից կրճատելով հասցել 10-ի և ոչ թե 9-ի, ինչպես առաջարկում է ՀՀԿ-ն:
Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ, այնուամենայնիվ, եթե պատգամավորը ցանկություն ունենա աշխատելու, կաշխատի՝ անկախ նրանից, որևէ հանձնաժողովում ընդգրկված է, թե ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում: