«ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը, ելույթ ունենալով «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթից հետո, խորհուրդ տվեց հանձնաժողովների կրճատման հարցը անձնական դաշտ չտեղափոխել:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ հանձնաժողովների թիվը կրճատելու հարցի վերաբերյալ ելույթին:
«Պարոն Աշոտյանն իրեն թույլ տվեց անուններ տալ, ես էլ թույլ կտամ ինձ անուններ տալ: Ենթադրենք կա Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով և նախագահն, ասենք, ՀՀԿ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը կամ էլ Հրայր Թովմասյանն է: Ի՞նչ տարբերություն այդ հանձնաժողովը գոյություն ունի, թե՞ ոչ: Մարդիկ եղել են արդարադատության նախարար և գլխավոր դատախազ: Եթե մարդու իրավունքները պաշտպանող լինեին, այդ ժամանակ կպաշտպանեին», – ասաց Փաշինյանը: – Իրենք մարդու իրավունքները ոտնահարող թիմի ներկայացուցիչներ են և չեն կարողացել իրացնել այդ գործառույթը՝ այդ քաղաքական թիմի ներկայացուցիչ լինելով:
Նա նաև հավելեց, որ եթե հանձնաժողովը ղեկավարի սկզբունքային ընդդիմության ներկայացուցիչը, ապա այն կհաջողի:
Մանրամասները՝ տեսանյութում: