«ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքն առաջարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատել՝ 12-ից հասցելով 10-ի և ոչ թե 9-ի, ինչպես առաջարկում է ՀՀԿ-ն: «Ելք» խմբակցությունը դեմ է Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի լուծարմանը:
«Առաջարկում եմ վերաբեռնավորել հարաբերությունները և այս հարցում գնալ զիջման»,- դիմելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ նշեց Արտակ Զեյնալյանը՝ առաջարկելով ԱԺ-ում ունենալ 10 հանձնաժողով:
Մանրամասները՝ տեսանյութում: