Մամուլը գրում է, որ Արտաշատի քաղաքապետի թեկնածուներից ֆավորիտը լինելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի կողմից առաջադրված թեկնածուն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանին որդին՝ Հակոբ Ղազարյանը: Քավոր-սանիկական հարաբերություններ կա՞ն. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Քավոր-սանիկական հարաբերություններ կան, բայց կոնկրետ որոշում չկա: Նորմալ ընտրություններ են լինելու, ոչ մի լարվածություն չեմ տեսնում»:
Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ա. Գրիգորյանը և նրա մարզպետ եղբայրը ճնշումներ են գործադրել, ընտրակաշառք են բաժանել, Ա. Գրիգորյանն արձագանքեց. «Ասողը ղալաթ ա արել»: