Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Պետք է թողնել ինտրիգները. Ինչ է հասկացել Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի ելույթից

«Անվտանգություն և առաջընթաց». ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Միհրան Պողոսյանը նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա մեկուկես ժամանոց ելույթից առանձնացրեց միայն այս միտքը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ Սերժ Սարգսյանը նախօրեին ԱԺ-ում խոսում էր նաև օրենքի երկիր կառուցելու մասին, արդյո՞ք պատգամավորը չի վախենում Հայաստանը օրենքի երկիր դարձնելուց, Պողսայանը նշեց. «Մենք աշխատում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանը մի օր դառնա հարյուր տոկոսանոց օրենքի երկիր»:

Հարցին՝ հարյուր տոկոսանոց օրենքի երկիր չունենա՞լն է պատճառը, որ այսօր շատ մարդիկ պատգամավորի կարգավիճակում հայտնվել են խորհրդարանում, ոչ թե այնտեղ, որտեղ իրենց արժանի տեղն է, Պողոսյանը պատասխանեց. «Գնահատականը տվել է ժողովուրդը, և ոչ մի լրագրող, ոչ մի ՀՀ քաղաքացի իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնելու: Այսօր այստեղ գտնվում են մարդիկ, ովքեր տասնյակ հազարավոր ժողովրդի ձայնի բարձրացնողն են խորհրդարանում:

Եվ ես բազմիցս ասել եմ, պետք է թողնել ինտրիգները: Պետք է հասկանալ, որ այսօր մենք ունենք անելիքներ: Պետք է հասկանանք, որ այսօր ձեւավորվել է մի խորհրդարան, որը ունի անելիքներ և ժողովուրդը սպասում է: Հիմա մենք պետք է գործով ապացուցենք, որ մենք արժանի ենք եղել այդ ձայներին»:

Այնուհետև Միհրան Պողոսյանը սկսեց խորհուրդներ տալ լրագրողներին, թե ինչպես պետք է լուսաբանել իրադարձությունները՝ հորդորելով տեղեկությունների աղբյուրը ստուգել ոչ թե ինտրիգներ փնտրել. «Ձեր մոտեցումները և ինտրիգային դաշտ ստեղծելը ստիպում է, որ մեկ անձ ավել մտածի Հայաստանը լքելու, հեռանալու մասին… Եթե դուք շարունակեք պրովոկացիա անել, ինտիգների դաշտում աշխատել, այդ ամենը ոչ մի լավ բանի չի բերի»:

 Մանրամասները`տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում